Ներքին 4 տարի առաջ - 21:21 28-01-2022

Երևանում 61-ամյա կինը խոհանոցային դանակով հարվածել է 67-ամյա կնոջ գլխին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Մանուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 27-ին Երևանի 1-03 շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ստացված ահազանգի փաստով։

Այդ օրը՝ ժամը 18։20-ի սահմաններում, նշված ենթակայանից հայտնել էին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Քանաքեռ ՀԷԿ շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են 67-ամյա Լուսիկ Գ-ին՝ «աջ գագաթային շրջանի կտրած վերք» վնասվածքով։

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը՝ նշված հասցե են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, որոնք պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17։30-ի սահմաններում, Լուսիկ Գ-ի հետ իր տանը վիճաբանել է Քանաքեռ ՀԷԿ-ի բնակիչ՝ 61-ամյա Մարինե Ա-ն, որը խոհանոցային դանակով հարվածել է Լուսիկ Գ-ի գլխին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին