Միտք 4 տարի առաջ - 12:06 28-01-2022

Ուսուցչի՝ պարեկ դառնալու մղումը ողջունում է վարչապետը. երկրում չկան արժեքներ

Ցանկացած ժամանակում և հասարակարգում ուսուցիչը մեծ հարգանք ունեցող և խոնարհում վայելող կոչում է, մասնագիտական շրջանակներից դուրս ծավալված բովանդակություն, համբավ: Անգամ Աշխարհի փրկիչն է համարվել Ուսուցիչ. Օծյալին նաև այդ պատվանունով են դիմել: Համաշխարհային մշակույթում կան սքանչելի հարաբերություններ, օրինակ, Դանթեն ուսուցիչ է համարել Վերգիլիոսին, ում երբևէ չի հանդիպել և նրանից 12-13 դար հետո է ծնվել: Մեր մեջ էլ յուրաքանչյուրն ունի իր ուսուցիչը, ում խոնարհվում է: Կարող է անգամ անձ չլինել այդ ուսուցիչը, պարզապես՝ ժամանակը, կյանքը: Նույնիսկ պատահում է, որ մարդն ինքն իրեն է համարում իր ուսուցիչը: Բոլոր դեպքերում, երևույթը չի աղոտվում և չի զրկվում իր բովանդակությունից: Մենք այսօր, առաջին հերթին, ուղղակի իմաստով ենք հասկանում ուսուցիչ. դպրոցում մեզ գրաճանաչությունից մինչև բարձր գիտելիքներ ուսուցանողին:

Խայտառակություն է, մեղմ ասած, երբ այդ կոչումն ունեցողն իր ուսերից դեն է նետում ուսուցչի խորհրդանշական թիկնոցն ու փոխարենը պարեկի համազգեստ է կրում՝ սեփական նախաձեռնությամբ և բախտը բացվածի լայներես ժպիտով: Այսօր մենք դրա ականատեսն ենք մեր հարևան-բարեկամի օրինակով: Ուրեմն երկրում չկա արժեհամակարգ, բարոյական և հոգևոր արժեքները ոչ միայն մաշված, քայքայված ու լքված են, այլև՝ հիմնահատակ կործանված ու ոչնչացված:

Եվ ուսուցչի՝ պարեկ դառնալու մղումը ողջունոմ է երկրի վարչապետը՝ հաղթական ձեռքբերում ունեցածի լայն ժպիտով: Կրկնում եմ, ՀՀ վարչապետը, ով պարտավոր է լինել արժեքների պահպանողն ու ամրացնողը: Ավելորդ է խոսել սույն անձի բարոյական ու հոգևոր չափանիշների, կրթական մակարդակի, դավանած արժեհամակարգի մասին: Պարզ է, թե մենք ինչ ժամանակում ու հասարակարգում ենք ապրում, գուցե դա աշխարհում ստորակարգն է ու վերջինը:

Իսկ սույն անձը մեզ հավատացնում է, թե կա ապագա և դեպի այդ ապագա առաջնորդողն ինքն է: Մեր պատմության վերջին 30 տարվա ձեռքբերումներն ու նվաճումները փոշիացրած ու արյան մեջ խեղդած ապագա, մասնատված Արցախով ապագա, Հայաստանի սահմանները թշնամուն հանձնած ապագա, բզկտված պետականությամբ, բոլոր արժեքները ոչնչացրած և վերջինը ոչնչացնող ապագա:

Կորող էր ուսուցիչը սոցիալապես խղճուկ վիճակում իր առաքելությունը շարունակել, եթե երկրում ոչնչացված չլինեին բարոյական և հոգևոր չափանիշները:

Հուսիկ Արա

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ