Մշակույթ 2 տարի առաջ - 20:58 16-11-2023

Ես ատած եմ հայրս, որովհետև ինծի տրված էին եվրոպական արժեքներ․ հայր և որդի Առլենների հեռակա բանավեճը

Լոնդոնում նա վարում է անգլիացի ջենթլմենի կենսակերպ․ քշում է դեղին Rolls-Royce, ընկերակցում Օլդոս Հաքսլիին, Ջորջ Մուրին և Դեյվիդ Հերբերտ Լոուրենսին։

Այսօր հայազգի գրող Մայքլ Առլենի ծննդյան օրն է։

Մայքլ Առլենը քննադատում է իր հայրենակից երիտասարդներին, ովքեր փորձում են թաքցնել իրենց ինքնությունը։ Նա կարծում էր, որ միայն պետություն ունեցող ազգերն են ունակ նոր բան ստեղծել, բայց ոչ պետականությունը կորցրած հայերն ու հրեաները։

Հայության վերաբերյալ Առլենի տեսակետները բաց նամակում քննադատել է ռազմաքաղաքական գործիչ Գարեգին Նժդեհը։



Նրա գրական վարպետությունը բարձր են գնահատել ամերիկյան արձակի խոշոր դեմքերից Վիլյամ Սարոյանը, Սքոթ Ֆիցջերալդը, Էռնեստ Հեմինգուեյը։

1922-ից Արլենը ստանում է բրիտանական քաղաքացիություն, իսկ 1941-ից՝ հաստատվում ԱՄՆ-ում։ 1924-ին լույս տեսած «Կանաչ գլխարկ» վեպը հայազգի գրողին բերում է համաշխարհային փառք։ Վեպն արժանանում է մի քանի հրատարակության, թարգմանվում աշխարհի տարբեր լեզուներով, բեմադրվում ու էկրանավորվում։ Չարլզ Չապլինն այն համարել է «արտակարգ սիրո պատմություն՝ «Ռոմեո եւ Ջուլիետ»-ից հետո»:



Չնայած իր ունեցած հաջողությանը՝ Մայքլ Առլենը գնալով ավելի ու ավելի է հեռանում իր հայկականությունից։ Սակայն ճակատագրի հեգնանքով նրա որդին՝ Մայքլ Առլեն Կրտսերը Վիլյամ Սարոյանի շնորհիվ վերադառնում է իր հայկական արմատներին։

Որդին մի անգմա Ամերիկայի հայկական եկեղեցիներից մեկում հանդիպում է հայերի, ովքեր նրան ասում են` դու հայ ես, քո հայրն էլ հայ էր... Հետո Առլեն Կրտսերն այցելում է Վիլյամ Սարոյանին. «Որախ եմ, որ որոշեցիր ճանչնալ հայերը, խենթանալիք ժողովուրդ է, գիտե՞ս, մեղք, որ հայերեն չես գիտեր, հրաշալի լեզու է, հրաշալի հնչյուններ»:

Որդի Առլենը Սարոյանի խորհրդով որոշում է իր արմատները ճանաչելու համար մեկնել Հայաստան: Բայց մինչ այդ նա սկսում է կարդալ հայ ժողովրդի պատմությանը վերաբերող գրականություն: Ինքնավերագտնման ճանապարհին ավելի է խորանում ատելությունը հոր հանդեպ. «Ես ատած եմ հայրս, որովհետև ինծի տրված էին եվրոպական արժեքներ …»:

Առլեն Կրտսերին մեծ հռչակ բերեց հատկապես «Դեպի Արարատ» գիրքը, որն ունեցավ հայերեն երկու հրատարակություն: Գրքի առանցքում հայրենիքը թողած բոլոր աստանդական որդիների ճակատագիրն էր:

«Ո՞վ ենք մենք» հարցին հեղինակը պատասխանում է. «Նախկին հայրենիքներից հեռացած և տոհմիկ լեզուն մոռացած ազգությունների զավակներս հիմա միայն մեկ անուն ունենք` ամերիկացի: Այն դեպքում, երբ մենք ոչ թե ամերիկացի ենք, այլ հայ, արաբ, իռլանդացի, ճապոնացի …»:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
20:58 Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել և վայրէջք կատարել Բորդոյում
20:53 Վաղվանից կմեկնարկվի «Ալիևի սահմանադրության» վտանգների մասին իրազեկման ակցիաները