Մամուլ 4 տարի առաջ - 09:06 27-01-2022

Պաշտոն կա՝ պաշտոնավարող չկա․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Կադրային դեֆիցիտն իշխանական շրջանակներում սպառնում է կադրային սովի վերածվել։ Չէ, իհարկե, երկրում լիքը մարդ կա, որ կհամաձայնի նախարար ու նախագահ աշխատել, բայց դրանք ոչ միայն կվարկաբեկեն իրենց զբաղեցրած ցանկացած աթոռ, այլեւ իրենց նշանակողին։ Դա է պատճառը, որ Սուրեն Պապիկյանին տարածքային կառավարման նախարարությունից հանում-տանում է փոխվարչապետ, փոխվարչապետի պաշտոնից հանում-տանում է պաշտպանության նախարարություն, եւ եթե տարիքը համապատասխաներ, գուցե ՀՀ նախագահ առաջադրեր։ Դա է պատճառը, որ հայտնի մականունով մեկը նշանակվում է մարզպետ, ապա՝ նախարար, հետո՝ կարեւոր վերահսկողական կառույցի ղեկավար։ Մականունով մյուսը՝ 4 ոլորտի գիգանտ նախարարությունում ձախողվելուց հետո, նշանակվում է աշխատակազմի ղեկավար, հիմա էլ կարող է առաջարկվել ՀՀ նախագահի պաշտոնին։ Դա է պատճառը, որ 27-ամյա տղան դառնում է փոխվարչապետ, 28-ամյա տղան՝ ԱԱԾ տնօրեն։


27-ամյա տղան դառնում է վարչապետի օգնական, իսկ 3 տարուց արդեն այնպիսի հզոր կադր է համարվում, որ նրա ազատման հարցը բուռն քննարկվում է, եւ ոչ մեկի մտքով չի անցնում, որ նա ավելի լուրջ պաշտոնի չի գնալու։ Մի բուռ կադրերի հույսին է մնացել իշխանությունը, իսկ թափուր մնացող շատ պաշտոններ այդպես էլ չեն համալրվում, ինչպես 3 ամիս է՝ վարչապետի խոսնակ չի գտնվում։ Կամ համալրվում են ոչ մի արժանիք չունեցող մարդկանցով»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից