Արտաքին 4 տարի առաջ - 11:57 22-01-2022

Լուկաշենկոն կոչ է արել «միջազգային ժուլիկներին» վերջ տալ համավարակին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խորհուրդ է տվել շատ չանհանգստանալ նրանց, ում կորոնավիրուս է ախտորոշվել, իսկ «միջազգային ժուլիկներին» կոչ է արել վերջ տալ համավարակին։

«Խորհուրդ եմ տալիս չանհանգստանալ։ Ես ձեզ վաղուց էի ասել, հենց սկզբից, հիվանդությունն այստեղ է՝ մեր գլխում։ Հենց սկսում եք նվնվալ, ախուվախ անել և շնչակտուր վազել չգիտես ուր՝ դա աղետ է: Իսկ երիտասարդներն անհանգստանալու ոչինչ չունեն»,- լրագրողներին ասել է Լուկաշենկոն, նրա խոսքերը մեջբերել է նախագահի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ նա դիմել է միջազգային կազմակերպություններին. «Ուզում եմ այդ բոլոր միջազգային ժուլիկներին ասել՝ հերիք է: Մեր գրպաններն արդեն այնպես եք դատարկել, որ ոչինչ չի մնացել։ Պետք է արդեն վերջ տալ այս համավարակին: Հերիք է ծաղրեք մարդկանց»:

Նախագահը հավելել է, որ հետևում է, թե ինչպես է աշխարհում զարգանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը և ինչ են ասում դրա մասին տարբեր փորձագետներ։ «Եթե օմիկրոնն այդքան մեղմ վիրուս է, եկեք բոլորս հիվանդանանք, և դա պատվաստանյութ կլինի մեզ համար: Իմ տեսանկյունից՝ իդեալական առաջարկ»,- ասել է Լուկաշենկոն:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
17:44 «Պալլադիում հոլլը» հրաժարվում է ցույց տալ Ալեն Սիմոնյանի հարսանիքի ՀԴՄ կտրոնը
18:22 Մահից 8 օր անց վճիռ է կայացվել` մահացածից պահանջելով վճարել պարտքերը