Արտաքին 4 տարի առաջ - 21:39 03-10-2021

ԱՄՆ-ի գլխավոր վարակաբանը խոսել է «հաջորդ՝ անխուսափելի համավարակին» նախապատրաստվելու մասին

ԱՄՆ-ի ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին՝ «Գիտությունն ու տեխնոլոգիաները հասարակության մեջ» միջազգային ֆորումում «հաջորդ, անխուսափելի համավարակին» նախապատրաստվելու միջոցառումներ է առաջարկել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է նախանշել «առաջնային պաթոգենները, որոնք կարող են համավարակի պատճառ դառնալ»: Վարակաբանը հիշեցրել է, որ ԱՀԿ-ն նման ցուցակ ունի, բայց հորդորել է չսահմանափակվել այս մոտեցմամբ, քանի որ «վարակի զանգվածային տարածումը, որպես կանոն, հրահրվում է անկանխատեսելի հարուցչի կողմից»:

«Երկրորդ, գիտնականները բարելավում են պատվաստանյութերի մշակման մեթոդները՝ մատրիցային ՌՆԹ-ի և վեկտորային դեղամիջոցների տեխնոլոգիաները: Այս մեթոդների օպտիմալացումն արդեն նշանակալի դեր է խաղացել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում»,- ասել է Ֆաուչին:

Նա հավելել է, որ գիտնականներն այժմ բարելավում են առկա հակավիրուսային դեղամիջոցները և նոր մոլեկուլներ են փնտրում, որոնք ունակ են ազդել «վիրուսների խոցելի մասերի վրա»:

«Այս հակաքայլերի հետագա մշակումը թույլ կտա նախապատրաստվել հաջորդ, անխուսափելի համավարակին»,- ամփոփել է բժիշկը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել