Արտաքին 4 տարի առաջ - 09:37 22-01-2022

Նյու Յորքի բնակիչը ցույց է տվել առանց զուգարանի և խոհանոցի բնակարանը, որը նա վարձակալում է գրեթե 1000 դոլարով

Reddit հանրահայտ ինտերնետ-ֆորումի օգտատերերից մեկը հրապարակել է Նյու Յորքի Հարլեմ թաղամասում գտնվող իր վարձակալած բնակարանի լուսանկարը, որի համար նա ամսական 950 դոլար է վճարում։ Նկարագրության մեջ նա ասում է, որ նույնիսկ փոքրիկ խոհանոց ու սանհանգույց չունի։

Շատ օգտատերեր սարսափել են, թե որքան թանկ արժե նման փոքրիկ կացարանը, որն անգամ զուգարան չունի։ Օգտատերերից մեկն ասել է, որ բանտում, ի տարբերություն այս բնակարանի, կարիք չկա 950 դոլար վճարել բնակվելու համար, և այնտեղ զուգարան կա։

«Մոտ տասը տարի առաջ ես ամսական 700 դոլար էի վճարում Բոստոնում բառացիորեն խորդանոցում ապրելու համար, որի տարածքը բավարարում էր միայն իմ երկտեղանոց մահճակալի համար։ Հագուստս կախված էր իմ գլխավերևում»,- գրել է մեկ այլ օգտատեր։

Սակայն, օգտատերերից շատերը լավատեսորեն նշել են, որ նման փոքր բնակելի տարածքները շատ հարմար են մաքուր պահելու տեսանկյունից։

Ամենից շատ դիտված

19:00 Գազը կարող է դառնալ 600 դոլար, և կասեն՝ դա ինքնիշխանության գինն է. Զոհրաբյան
09:00 Մինչ մեզ Եվրոպա են «տանում», Սանոսյանի եղբայրը ՌԴ անձնագրով միլիոններ է դիզում
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
12:26 Աշխարհում 500 մարդ սառեցվել է՝ ապագայում վերակենդանանալու ակնկալիքով
11:22 Պարզվել է Արտենիում Ford Transit-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը
10:56 Արգենտինայում տեղադրվել է Լիոնել Մեսսիի 26 մետրանոց հուշարձանը
20:55 Քաղաքացին թանկարժեք մեքենան կայանել է «Զվարթնոց»-ում. վերադառնալով՝ այն հայտնաբերել է վնասված
20:24 Իշխան Սաղաթելյանի կինը հարցաքննության է հրավիրվել
13:52 Վարժանքների ժամանակ վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում
20:37 Բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված բեռնատարը․ վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ

Ձեզ գուցե հետաքրքրի