Ներքին 4 տարի առաջ - 16:13 21-01-2022

Ինչո՞ւ էր Գյումրիում գազի հոտ տարածվել․ «Գազպրոմը» պարզաբանում է

Եղել է ոչ թե բնական գազի արտահոսք, այլ զուտ գազի հոտի տարածում։ «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ պարզաբանելով, թե ինչու էր երեկ երեկոյան Գյումրիում գազի հոտ տարածվել։

Ըստ պարզաբանման՝ գազաբաշխիչ կայաններում կատարվում է ՀՀ տարածք ներմուծվող բնական գազի հոտատվություն (օդորիզացիա)՝ համաձայն նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջների։

Հունվարի 20-ին՝ ժամը 20-ի սահմաններում Գյումրիում տարածված հոտը Գյումրու գազաբաշխիչ կայանում տեղի ունեցած հոտատվության սարքավորման փականի ժամանակավոր խափանման հետևանք է։ Վթարավերականգնողական աշխատանքների կատարման ընթացքում՝ անխափան գազամատակարարման ապահովման պայմաններում, տեղի է ունեցել նորմատիվ չափաքանակից ավել օդորանտի, այսինքն՝ հոտի ներարկում գազաբաշխիչ ցանց:

«Արդյունքում, բնական գազի օգտագործման պայմաններում, տեղի է ունեցել հոտի տարածում, որը կրել է ժամանակավոր բնույթ: Տեղի ունեցածը բնական գազի արտահոսք չէ, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին չի ներկայացրել վտանգ, պայթունավտանգ չէ և չի հանգեցրել գազաբաշխման կամ գազասպառման համակարգի վթարային վիճակի»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ հունվարի 20-ի երեկոյան Facebook-ի բազմաթիվ օգտատերեր գրառումներ էին անում այն մասին, որ Գյումրիի փողոցներում գազի սուր հոտ է տարածված, ինչը հարուցել էր քաղաքացիների անհանգստությունը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին