Ներքին 4 տարի առաջ - 13:17 21-01-2022

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Բաքվից ժամանած ԵՄ պատվիրակությանը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպական միության խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ, Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնի և Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ղեկավարած պատվիրակությանը:
Նշենք, որ ԵՄ պատվիրակությանը երեկ ընդունել էր Ադրբեջանի նախագահը։

Միրզոյանը շնորհավորել է Ֆրանսիային ԵՄ խորհրդում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ այն արդյունավետ կլինի և կնպաստի Հարավային Կովկասում կայնության և անվտանգության հաստատմանը: Կարևորվել է նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերության հետագա զարգացումը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին: Այս համատեքստում շեշտվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ հայրենադարձումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ քայլերի ձեռնարկման վերաբերյալ: Միրզոյանը կարևորել է Սոչիի եռակողմ հայատարարությամբ ամրագրված և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ բրյուսելյան հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:
Ընդգծվել է նաև հրադադարի ռեժիմի լիակատար պահպանման, ինչպես նաև Ադրբեջանի բարձր ղեկավարության կողմից ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու անհրաժեշտությունը:
ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման շուրջ բանակցությունների լիարժեք վերսկսումը:
Հիշեցնենք, որ Եվրոպական միության խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ, Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնի և Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ղեկավարած պատվիրակությունը Հայաստան այցելելուց առաջ եղել է Ադրբեջանում:
Այսօր Հայաստան այցելելուց հետո նրանք հյուրընկալվել էին ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի մոտ։

Ամենից շատ դիտված

19:00 Գազը կարող է դառնալ 600 դոլար, և կասեն՝ դա ինքնիշխանության գինն է. Զոհրաբյան
09:00 Մինչ մեզ Եվրոպա են «տանում», Սանոսյանի եղբայրը ՌԴ անձնագրով միլիոններ է դիզում
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
12:26 Աշխարհում 500 մարդ սառեցվել է՝ ապագայում վերակենդանանալու ակնկալիքով
11:22 Պարզվել է Արտենիում Ford Transit-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը
10:56 Արգենտինայում տեղադրվել է Լիոնել Մեսսիի 26 մետրանոց հուշարձանը
20:55 Քաղաքացին թանկարժեք մեքենան կայանել է «Զվարթնոց»-ում. վերադառնալով՝ այն հայտնաբերել է վնասված
13:52 Վարժանքների ժամանակ վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում
20:24 Իշխան Սաղաթելյանի կինը հարցաքննության է հրավիրվել
19:15 ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների Ստամբուլյան համաձայնագրերի հիման վրա․ Պուտին