Ներքին 4 տարի առաջ - 11:37 21-01-2022

Ֆլայ Արնա ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ է նշանակվել Դավիթ Փափազյանը

Ֆլայ Արնայի խորհրդի նախագահ է նշանակվել ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը, ով ընկերության խորհուրդը կղեկավարի առաջիկա երեք տարիների ընթացքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ընկերությունը:

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա ընկերության համատեղ «Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը հայտարարում է տնօրենների խորհրդի անդամների և նախագահի նշանակման մասին։

Ընկերության տնօրենների խորհուրդը բաղկացած է հետևյալ հինգ անդամներից, որոնցից յուրաքանչյուրը նշանակվում է երեք տարի ժամկետով․ Դավիթ Փափազյան՝ ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն, էդուարդ Մկրտչյան՝ ԱՆԻՖ-ի գործառնական տնօրեն, Ադել Ալի՝ Էյր Արաբիա ընկերության գլխավոր գործադիր տնօրեն, Հուսամ Ռայդան` Էյր Արաբիա ընկերության տնօրեն, Նիկո Բուշհոլց` փորձագետ, անկախ անդամ։

Ֆլայ Արնայի տնօրենների խորհրդի նախագահ է նշանակվել ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը, ով ընկերության խորհուրդը կղեկավարի առաջիկա երեք տարիների ընթացքում: Նշենք, որ ընկերության խորհրդի նախագահը մշտապես կառաջադրվի ԱՆԻՖ-ի կողմից:

Խորհրդի անդամները մեծ փորձ և առաջնորդական հմտություններ ունեն, նրանք ճանաչված են իրենց մասնագիտական ոլորտներում ունեցած ներդրումների համար:

Նրանց միասնական հարուստ փորձը ֆինանսների, ավիացիայի և զբոսաշրջության ոլորտներում ուղեցույց է հանդիսանալու հուսալի գործունեություն իրականացնելու, արագ աճի հասնելու, հաճախորդների և բաժնետերերի համար երկարաժամկետ արժեք ստեղծելու՝ ընկերության ռազմավարական նպատակներն իրականացնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ֆլայ Արնայի բազան հանդիսանալու է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։ Ավիաընկերությունը գործելու է Էյր Արաբիա ընկերության բյուջետային հաջողված բիզնես մոդելին համահունչ, որն առաջարկում է ցածր գնի դիմաց հարմարավետություն և հուսալիություն:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան