Ներքին 4 տարի առաջ - 16:05 20-01-2022

Բաբկեն Թունյանը չի կարծում, որ Հայաստանին թուրքական էքսպանսիա է սպասվում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նշեց, որ Թուրքիայի հետ Հայաստանը այսպես, թե այնպես 30 տարի առևտուր է արել՝ չնայած սահմանները փակ են եղել, բայց Վրաստանի միջոցով ապրանքաշրջանառություն տեղի ունեցել է։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք վտանգ չկա՞, որ Թուրքիայի կապիտալը կգրավի Հայաստանի տնտեսությունը, Թունյանը պատասխանեց, որ Թուրքիան եղել է Հայաստանի թոփ-5 առևտրային գործընկերներից մեկը:

«Այստեղ պետք է հաշվի առնել, որ եթե այդ տրամաբանությամբ ենք նայում, պետք է ընդհանրապես մեկուսանանք բոլոր այն երկրներից, որոնք մեզնից ավելի մեծ շուկա և առևտրական հնարավորություններ ունեն, և տեղում արտադրենք այն, ինչ մեզ անհրաժեշտ է, բայց պետք է նկատի ունենալ, որ անգամ բաց սահմանների դեպքում, Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է, իսկ այդ Միությունը ունի իր ներքին շուկան պաշտպանելու մեխանիզմներ, մաքսատուրքեր և այլն։ Ու ավելի շատ պետք է կենտրոնանալ այն հարցի վրա, թե մենք որ ուղղություններով կարող են ավելի մրցունակ լինել, որ, անկախ երկրի չափերից, մենք կարողանանք անարգել մեր գործունեությունը իրականացնել։

Վերջերս հրապարակվեց Կառավարության ծրագրով նախատեսված արդյունաբերության գերակա ուղղությունների հայեցակարգը։ Դրանք հիմնականում բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված ոլորտներն են, մեր ավանդական ճյուղերը և տեղեկատվական տեխնոլոգիաները»,- ասաց Թունյանը։

Պատգամավորը չի կարծում, որ Հայաստանին թուրքական էքսպանսիա է սպասվում, իսկ նման վտանգի դեպքում կանխարգելիչ միջոցառումներ պետք է անցկացվեն։

«Եթե մենք գտնում ենք, որ հասարակության մեծամասնությունը մտավախություն ունի և չի ցանկանում, որ թուրքական ապրանքները տեղում հայկական շուկաները գրավեն, այդ հասարակությունը պետք է բոյկոտի թուրքական ապրանքները։ Եթե հասարակությունը գնում է այդ ապրանքները, իմանալով, որ դրանք թուրքական են, նշանակում է, հասարակության մեջ մտավախության առկայությունը չափազանցված է»,- ասաց Թունյանը։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց