Արտաքին 4 տարի առաջ - 15:38 20-01-2022

Սկանդալ՝ Շվեդիայում. Վարչապետի տան մոտ ձերբակալել են ադրբեջանցու

«Այժմ արդեն կարելի է բացահայտել վարչապետի տան անվտանգության մասին նախկինում անհայտ տեղեկատվությունը,- գրում են շվեդական լրատվամիջոցները։- Դեկտեմբերի 8-ին Մագդալենա Անդերսոնի տան անվտանգության համար պատասխանատու ոստիկանները կանգնեցրել են վարորդ-առաքիչի, որը պետք է ծանրոց հասցներ վարչապետին։ Ինքնությունը ստուգելուց հետո պարզվել է, որ տղամարդն օգտագործել է կեղծ վարորդական իրավունք»։

Aftonbladet-ի տիրապետության ներքո հայտնված ոստիկանության հաշվետվության մեջ նշվում է, որ 36-ամյա տղամարդը Ադրբեջանի քաղաքացի է։ Ներկայում նա մեղադրվում է մեքենա ապօրինի վարելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու մեջ։ Նրա վարորդական իրավունքները բռնագրավվել են։ Հաշվետվության մեջ չի նշվում, թե որ առաքման ընկերությունում է աշխատում ադրբեջանցին։ Հայտնի է միայն, որ նա գտնվում է Շվեդիայում մեկ տարուց քիչ ավելի։ Ստոկհոլմի ոստիկանությունը հայտնել է, որ հետաքննությունը շարունակվում է, ուստի առայժմ ձեռնպահ կմնան լրացուցիչ մեկնաբանություններից։

Շվեդական պարբերականը հաղորդել է, որ դիմել է Մագդալենա Անդերսոնին՝ խնդրելով մեկնաբանել դեկտեմբերյան միջադեպերը, սակայն վարչապետը հրաժարվել է պատասխանել այդ թեմայի վերաբերյալ հարցերին։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք