Ներքին 4 տարի առաջ - 11:36 17-01-2022

Հայաստանը կողմ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններին

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն այսօր հայտարարեց, թե Հայաստանը կողմ է առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբարերությունների կարգավորմանն ու սահմանների բացմանը:

«Այդ տրամաբանությունը չի փոխվել. ՀՀ կառավարությունը այժմ էլ հանդես է գալիս այդ դիրքերից ու մենք առանց նախապայմանների կողմ ենք, որ սահմանները բացվեն ու հարաբերություններն օր առաջ կարգավորվեն, դա բխում է Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Ռուբեն Ռուբինյանի ու Թուրքիայի բանագնացի միջև կայացած առաջին բանակցությանը՝ ԱԺ փոխնախագահն ասաց, թե ԱԳՆ-ն տարածել է հաղորդագրություն, որը բնութագրում է բանակցությունների ընթացքը:

Ռուբեն Ռուբինյանն էլ հայտարարեց, թե իր ու Թուրքիայի ներկայացուցչի միջև հանդիպումը եղել է ՌԴ արտգործանախարարության ընդունելությունների տանը: «Հարցնում եք՝ ի՞նչ նկատի ունեք կառուցողական մթնոլորտ ասելով, նկատի ունենք կառուցողական մթնոլորտ: Հանադիպման արդյունքում Հայաստանի, Թուրքիայի ու ՌԴ արտգործնախարարությունները հանդես են եկել հայտարարություններով, այդ ընթացքում, ոչ, դեղին ժիգուլի չի անցել»,- ընդդիմադիրների հարցերին ի պատասխան՝ արձագանքեց Ռուբինյանը:

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում