Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 19:09 24-03-2022

ԱՄՆ-ն պիտի առանց նախապայմանների Թուրքիային մատակարարի թե՛ F-35-ները և թե՛ Patriot-ները. Ֆահրեթթին Ալթուն

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը մեկնաբանել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Փոլ Քոլբի Թուրքիայի վերաբերյալ ուշագրավ հոդվածը, որը հրապարակվել էր ամերիկյան հայտնի The Wall Street Journal-ում: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Քոլբն այդ հոդվածում առաջարկել էր Ռուսաստանից գնված համակարգերը փոխանցել Ուկրաինային՝ ռուսական կործանիչների դեմ պայքարելու համար, իսկ փոխարենն ԱՄՆ-ից ստանալ F-35 կործանիչները, որոնց ծրագրից Վաշինգտոնն Անկարային դուրս էր թողել ՌԴ-ի հետ ռազմական գործարք կնքելու պատճառով:

Ի պատասխան Քոլբի առաջարկին՝ թուրք պաշտոնյան նշել է, որ մինչ նման բան առաջարկելը ԱՄՆ-ն պետք է Թուրքիային մատակարարի F-35 գերժամանակակից ամերիկյան կործանիչները, որոնց ծրագրից ըստ թուրք պաշտոնյայի՝ թուրքական կողմը հեռացվել է «անօրինական կերպով»։

Նա նաև հիշեցրել է, որ Թուրքիան ի սկզբանե ցանկանում էր ԱՄՆ-ից ձեռքբերել «Patriot» ՀՕՊ համակարգեր, բայց Վաշինգտոնը հրաժարվել էր վաճառել: Ուստի նման իրավիճակում դժվար է լուրջ վերաբերվել ամերիկացի սյունակագրի առաջարկին:

«Նախևառաջ ԱՄՆ-ն պիտի առանց նախապայմանների Թուրքիային մատակարարի թե՛ F-35-ները և թե Patriot-ները»,-կարծում է Ֆահրեթթին Ալթունը։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի