Միտք 4 տարի առաջ - 22:04 14-01-2022

Երբ պետությունը ղեկավարելու փոխարեն կառավարում են զանգվածային գիտակցությունը

Հայաստանում 2018 թվականից ի վեր ակնհայտ դարձավ, որ իշխանության համար զանգվածային գիտակցության մանիպուլացումը ամենօրյա պրակտիկա է և հասարակության հետ հաղորդակցվելու հիմնական մարտավարություններից մեկը: «Բարեբախտաբար», արդեն հայտնի են զանգվածային գիտակցության ուղղորդման բազմաթիվ տեխնոլոգիաներ, որոնք կիրառվել են այլ երկրներում, այդ ճանապարհով անցել փորձաքննություն և ապացուցել իրենց արդյունավետությունը: Ուստի բնական է, որ ոչ ժողովրդավարական երկրներում իշխանությունը ազգային-պետական շահը պաշտպանելու և հասարակության բարեկեցությունն ու կյանքի որակը բարձրացնելու փոխարեն գնում է իր համար ավելի հեշտ՝ զանգվածային գիտակցության մանիպուլացման ճանապարհով, ինչպես հայտնի անեկդոտում է, երբ փորձագետներն ասում են, որ մարդիկ սկսել են ավելի լավ ապրել, իսկ երբ որևէ մեկն առարկում է, նրան ասում են, որ դու սխալ ես, որովհետև փորձագետ չես:

Նույն իրավիճակն է Հայաստանում. գործող իշխանությունն ինչպես եկել է իշխանության պոպուլիզմի և զանգվածային գիտակցության մանիպուլացման արդյունքում, այնպես էլ շարունակում է իշխել՝ անտեսելով, որ իշխանության գալուց հետո պետք է այլևս զբաղված լիներ պետության կառավարմամբ: Եվ քանի որ նրանք լավ ուսումնասիրել էին հայաստանյան հասարակությունը դեռևս իշխանության գալուց առաջ, ուստի արդեն հայտնի էին մանիպուլացման ենթակա այն հիմնական թեմաները, որոնք շահարկելով՝ հնարավոր դարձավ շեղել զանգվածային ուշադրությունը կենսական նշանակության հարցերից: Այդ թեմաներից են «նախկինները», զինծառայությունը, տասնամյակներ տևող լարվածությունը սահմաններին, արևմտամետ քաղաքականությունը և այլն: Զբաղված լինելով առավելապես զանգվածային գիտակցության համար իրականությունից կտրված «սիրո և հանդուրժողականության Հայաստանի» բեմադրմամբ՝ իշխանությունը տանուլ տվեց և՛ Covid-19 վարակի դեմ պայքարը, և՛ պատերազմը, և՛ պատերազմի հետևանքների արդյունավետ վերացումը, և՛ կրթական բարեփոխումները և այլն: Ինչո՞ւ այսպես ստացվեց:

Հիմնական պատճառներից մեկն այն է, որ լինելով ոչ կոմպետենտ պետության կառավարման և հանրային կյանքի արդյունավետ կազմակերպման գործերում՝ իշխանությունը չընդունեց նաև առհասարակ կոմպետենտ մարդկանց, որոնք այդ անհանդուրժողականության հետևանքով զանգվածաբար լքեցին պետական կառավարման համակարգերը: Նրանց տեղը զբաղեցրին իշխանությանը մոտ կանգնած մարդիկ, հիմնականում՝ գործից հեռու դիլետանտներ, որոնք, չունենալով աշխատանքային անհրաժեշտ փորձ և կառավարման հմտություններ, սկսեցին առաջնորդվել իշխանության կամ ինչ-որ խորհրդատուների ուղղորդումներով: Այդ ողջ ընթացքում անփոփոխ մնաց միայն հիմնական մարտավարությունը՝ զանգվածային գիտակցության համար բեմադրել «նոր Հայաստանի» մի պատկեր, իսկ ավելի ճիշտ՝ արդեն միայն ուրվական:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան