Ներքին 4 տարի առաջ - 23:49 07-12-2021

Երկրի թիվ մեկ պաշտոնում նա իրավունք չունի ղեկավարելու ևս մեկ օր անգամ․ Կարին Տոնոյան

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ամեն ինչ սահման ունի...

Այսօր, երբ Ալեն Սիմոնյան կոչված թյուրիմացությունը բարբաջում էր գերիների մասին, ես մեր աշակերտների հետ «Զինվորի տանն» էի, և նայելով հաշմանդամության սայլակին նստած այդ հրաշք տղաներին, որոնց հետ Հայրենիքի մասին զրույցը լավագույն դասն էր մեր աշակերտների համար, մտածում էի, որ նրանք էլ կարող էին այդպես վիրավոր գերի ընկած լինել և... այսօր նրանց է՞լ էր վերաբերելու այդ խոսքերը... ոչ ոք չգիտե, թե այդ տղաներից ով ինչպես է գերի ընկել, և եթե անգամ 18-19 տարեկան տղան անելանելիությունից գերի է հանձնվել, ո՞վ է դատավորը, ո՞ր իրավունքով... այդ տղաները միայն կռվի դաշտում լինելով արդեն իսկ հազար անգամ ավելին են արել, քան դուք՝ 5000 երիտասարդի կյանք և 10000-ի էլ առողջություն գիտակցաբար զոհաբերած ճիվաղներդ... իսկ դասալքության փաստը նախ պետք է ապացուցել և, իհարկե, դատապարտել, դա այլ հարց է:

Այս պահվածքը վկայում է այն մասին, որ սրանք ոչ միայն հաղորդ չեն մարդկային ցավին ու մարդասիրությանն ընդհանրապես, այլև բացարձակ պատասխանատվություն չեն ստանձնել որպես պաշտոնյա մեր քաղաքացիներին տեր կանգնելու, ուստի առաջարկում եմ պահանջել, որ Ալեն Սիմոնյանը հրաժարվի պաշտոնից և գնա Սյունիքի ամենավտանգված հատվածը, այնտեղ, որտեղից Ալիևը միջանցք է պահանջում, և կռվի այդ տարածքի համար ու գերի չընկնի...

Իսկ երկրի թիվ մեկ պաշտոնում նա իրավունք չունի ղեկավարելու ևս մեկ օր անգամ, անհապաղ պետք է պահանջել նրա հեռացումը: Ամոթ է, որ մեր երկիրը նման մեկը ղեկավարի, ամոթ է, որ մենք հանդուրժենք նման «ղեկավարի»»:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան