Միտք 4 տարի առաջ - 19:55 14-01-2022

Օլիգարխի տորթից մինչև Հիսուսի արձան մեկ քայլ է

Անցյալ տարի ապրիլին ԲՀԿ առաջնորդ, նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքի լուսանկարները, ինչպես թրենդային է ասել, պայթեցրին համացանցը: Ուրիշի փողերը հաշվելը, ինչ խոսք, լավ բան չէ, բայց բաց աղբյուրներից հայտնի է, որ նա ընդհանուր 3.940.000 դոլար էր ծախսել հարսանիքի վրա:

Միայն տորթը, որ մի քանի հարկանի բնակարան էր հիշեցնում, գործարարի վրա «նստել» էր $70000: Անգամ անեկդոտներ էին ծնվել այդ առիթով, թե տորթն այնքան մեծ է, որ մի քանի անապահով ընտանիք կտեղավորվի ներսում:

Այժմ էլ Գագիկ Ծառուկյանը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է, որ ընտանիքի նախաձեռնությամբ հայտարարում է մրցույթ՝ Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը կանգնեցնելու համար։

Նա երազում է՝ այլ երկրների նման Հայաստանում էլ լինի Քրիստոսի հսկայական արձան, և պատրաստ է ֆինանսավորել լավագույն նախագիծը, կարևորը, ինչպես ինքն է ասում՝ առաջինը քրիստոնեություն ընդունած ազգը արձան ունենա, և այն լույսի ճանապարհ ցույց տա:

Իհարկե, ճաշակի հարց է սեփական փողերը այս կամ այն նպատակով ծախսելը, բայց մի բան հստակ է՝ ճշմարիտ քրիստոնյա լինելու համար պարտադիր չէ արձան ու եկեղեցի կառուցել, պետք է ուղղակի ապրել քրիստոնյայի նման: Ցավոք, քրիստոնեական արժեքները նոր Հայաստանում մոդայիկ չեն, հին են նախկինների նման, իսկ եկեղեցին՝ հալածված:

Արեգ Արևյան

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան