Միտք 4 տարի առաջ - 22:18 13-01-2022

Ե՛վ կույս մնալու, և՛ հաճույք ստանալու կանոնը գործում է

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վաշինգտոն է մեկնում հունվարի 15-20-ը։ Պատվիրակության կազմում Նահանգներ է մեկնելու նաև ԱԱԾ նախկին տնօրեն, այժմ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Վանեցյանը, որը ընտանիքով մտերիմ է եղել Ալեն Սիմոնյանի ընտանիքի հետ:

Հետաքրքիր է, որ Փոքր Կենտրոնում, մասնավորապես Եկմալյան փողոցում գտնվող նորակառույցը կապվում է Վանեցյանի անվան հետ, իսկ այնտեղ, պարզվում է, բնակարան ունի նաև Ալեն Սիմոնյանը: Ընդ որում՝ «չար լեզուների» պնդմամբ՝ այն նվեր է:

Թեև Ալեն Սիմոնյանը մի քանի անգամ հրապարակավ հայտարարել է, որ ի հավատարմություն Փաշինյանի, հրաժարվում է Վանեցյանի հետ մտերմությունից, բայց Հայաստանում վաղուց ոչինչ զարմանալի չէ: Օրերս էլ Միքայել Մինասյանի եղբայրն է պաշտոն ստացել «թավշյա» իշխանություններից: Այս պարագայում, թերևս, գործում է ամենանախկին, իսկ ներկայումս «թավշյա» դարձած մեկ այլ պաշտոնյայի՝ մի ժամանակ բարձրաձայնած հայտնի «կանոնը»՝ «և՛ կույս մնալ, և՛ հաճույք ստանալ»:


Արեգ Արևյան

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ