Արտաքին 4 տարի առաջ - 16:03 12-01-2022

Ում համար է «օմիկրոնն» ավելի վտանգավոր. ԱՀԿ

Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամն ամենից շատ վտանգավոր է չպատվաստված, տարեց մարդկանց համար, ինչպես նաև նրանց համար, ովքեր ունեն ուղեկցող հիվանդություններ։ Այս մասին հայտնել է արտակարգ իրավիճակների հարցերով ԱՀԿ տնօրեն Մայք Ռայանը, փոխանցում է CNBC-ն։

Նրա խոսքով, նոր շտամով վարակվելը մեծ վտանգ է ներկայացնում չպատվաստված մարդկանց առողջությանն ու կյանքին։ Միևնույն ժամանակ, նրանք, ովքեր ստացել են պատվաստանյութի չափաբաժին, սովորաբար կորոնավիրուսը կրում են թեթև ձևով։

«Մարդիկ պետք է իսկապես լրջորեն մտածեն պատվաստումների անհրաժեշտության մասին», - ընդգծել է Ռայանը:

Նա նշել է, որ վիրուսային վարակների հետևանքները հաճախ կախված են մարդու նախնական առողջական վիճակից, այդ թվում այն բանից, թե որքան ուժեղ է նրա իմունային համակարգը: Օրինակ՝ դիաբետը նվազեցնում է վիրուսին դիմակայելու օրգանիզմի կարողությունը:

Իր հերթին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման տեխնիկական խմբի ղեկավար Մարիա վան Կերկխովն ընդգծել է, որ ԱՀԿ-ի տվյալներով՝ «օմիկրոնով» վարակվելու դեպքում մահացությունն ավելանում է հիվանդի տարիքի հետ։

Ամենից շատ դիտված

12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
10:43 Մանկական ուռուցքաբան, բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
10:51 Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ»-ը. կա վիրավոր
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
10:34 «Երևան» տոնավաճառի մոտ ավտոմեքենայից դհոլ, դուդուկ, զուռնա և պայուսակ են գողացել