Արտաքին 4 տարի առաջ - 13:07 12-01-2022

Բժիշկներն անվանել են օմիկրոնի նոր ախտանիշը

Ըստ բրիտանացի գիտնականների, կորոնավիրուսի օմիկրոն շտամի ամենատարածված ախտանիշներից մեկը հաճախակի փռշտոցն է: Միաժամանակ մասնագետներն ընդգծել են, որ մինչ պատվաստումների ի հայտ գալը նման ախտանիշի չեն հանդիպել, հաղորդում է բրիտանական Express պարբերականը։

Բժիշկները նշել են, որ փռշտալն ավելի հաճախ է COVID-19-ի ախտանշան դառնում, բայց միայն պատվաստվածների համար։

«Հետաքրքիր է, որ մեր տվյալները ցույց են տալիս, որ մարդիկ, որոնք պատվաստվել են, բայց հետագայում նրանց COVID-թեստը դրական է եղել, ավելի հաճախ են փռշտալը որպես ախտանիշ նշում, քան չպատվաստված վարակվածները»,- նշել են գիտնականները:

Մասնագետները հավելել են, որ դելտայի և օմիկրոնի ախտանիշների մեծ տարբերություն չեն հայտնաբերել։

«Մարդկանց միայն 50%-ն է ունենում երեք դասական ախտանիշ՝ ջերմություն, հազ, հոտի կամ համի կորուստ»,- ասել են փորձագետները:

Միաժամանակ նրանք նշել են, որ այժմ հոտառությունն ու համի զգացողությունը կորցնում է միայն յուրաքանչյուր հինգերորդ հիվանդը։

COVID-19 կորոնավիրուսի օմիկրոն շտամն արդեն հայտնաբերվել է 114 երկրում։

Ամենից շատ դիտված

12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
10:43 Մանկական ուռուցքաբան, բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
10:51 Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ»-ը. կա վիրավոր
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
10:34 «Երևան» տոնավաճառի մոտ ավտոմեքենայից դհոլ, դուդուկ, զուռնա և պայուսակ են գողացել