Արտաքին 4 տարի առաջ - 14:18 12-01-2022

Մոսկվայում առաջին անգամ տրամադրել են «ոչ քաղաքացու անձնագիր»

Մոսկվայում քաղաքացիություն չունեցող առաջին անձը ստացել է անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, այսպես կոչված՝ ոչ քաղաքացու անձնագիր։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Մոսկվայի հանրային դիտարկման հանձնաժողովի անդամ Եվա Մերկաչևան։ Փաստաթղթի տեր է դարձել 53-ամյա Յակուբջան Խակիմջանովը, որը ստիպված է եղել երկու տարի անցկացնել Սախարովոյի միգրացիոն կենտրոնում, քանի որ քաղաքացիության բացակայության պատճառով նրան չեն կարողացել արտաքսել ոչ մի տեղ։

Խակիմջանովի խոսքով, ինքը ծնվել է Դուշանբեում, իսկ երբ դարձել է հինգ տարեկան, իր ընտանիքը տեղափոխվել է Աստրախան։ Մերկաչևայի խոսքով, նա «դեռ փոքր տարիքից բանտ է ընկել, իսկ հետագայում այդպես էլ շարունակվել է»։ Երբ վերջին անգամ նրան ձերբակալել են, ոստիկանությունը չի կարողացել պարզել նրա ինքնությունը, և այդ ժամանակ պարզվել է, որ նա որևէ երկրի քաղաքացիություն չունի։

«Ոչ քաղաքացու անձնագրերի մասին» օրենքն ուժի մեջ է մտել 2021 թվականի օգոստոսին։ Փաստաթուղթը կարող են ստանալ այն անձինք, որոնց Ռուսաստանի քաղաքացիությունից զրկել են դատարանի որոշմամբ, և նրանք, ովքեր չեն փոխել ԽՍՀՄ անձնագիրը և չեն ստացել Ռուսաստանի քաղաքացիություն։ Նաև փաստաթուղթը կտրամադրվի այն մարդկանց, որոնց չեն կարող վտարել երկրից դատարանի որոշմամբ, քանի որ ոչ մի այլ երկիր չի ընդունում նրանց։

«Ոչ քաղաքացու անձնագիրը» գործում է տասը տարվա ընթացքում, սակայն այն պետք է երկարաձգվի ամեն տարի։

Ամենից շատ դիտված

12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
10:43 Մանկական ուռուցքաբան, բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
10:51 Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ»-ը. կա վիրավոր
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
10:34 «Երևան» տոնավաճառի մոտ ավտոմեքենայից դհոլ, դուդուկ, զուռնա և պայուսակ են գողացել