Ուղիղ եթեր
Խոսք 4 տարի առաջ - 19:38 11-01-2022

Ադրբեջանում եղած ահաբեկիչները հիմա հայտնվել են Ղազախստանում. թուրքագետ

Ղազախստանում շարունակվում է իրավիճակը լարված մնալ։ Թե ինչպես են Թուրքիայում արձագանքում Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին, արդյո՞ք այս ամենը իշխանափոխության փորձ է, ու ինչպես կազդի այս ամենը ռուս-թուրքական հարաբերությունների վրա՝ Oragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։

Ըստ թուրքագետի՝ Թուրքիայի քաղաքական ուժերը փորձում են կատարվողն այնպես ներկայացնել, թե դա պետք է դաս հանդիսանա, որպեսզի Թուրքիան իր զինված ուժերն ավելի ուժեղացնի, որ թույլ չտա այլ պետություններ, օրինակ՝ Ռուսաստանը, Ղազախստանի իրադարձություններից օգուտներ քաղեն ու ուժեղացնեն իրենց դիրքերը Ղազախստանում: Պաշտոնական արձագանքների համաձայն՝ Թուրքիայի նախաձեռնությամբ պետք է տեղի ունենա թյուրքական երկրների կազմակերպության նիստը, որտեղ պետք է քննարկվեն Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները: Թուրքիայի պաշտոնական շրջանակները սկսում են արդեն խոսել այն մասին, որ այդ թյուրքական կազմակերպությունը պետք է ունենա իր հատուկ մեխանիզմները նաև ռազմական բնագավառում, ինչը մինչև հիմա չունի, այսինքն՝ Ղազախստանի իրադարձությունները փորձում են օգտագործել այդ պանթյուրքիստական կազմակերպությունն ուժեղացնելու և դրան ռազմական բնույթ հաղորդելու նպատակով:

Սաֆրաստյանը նշում է, որ մամուլի արձագանքը կարելի է մի քանի մասի բաժանել. պանթյուրքիստական լրատվամիջոցները վերջին օրերին արդեն բացահայտ սկսեցին գրել, որ Ղազախստանում տեղի է ունենում ռուսական ու ՀԱՊԿ օկուպացիա, որ պետք է եղբայր ղազախ ժողովուրդը պայքար սկսի օկուպանտների դեմ, իսկ այդ պայքարին պետք է օգնել:

Անդրադառնալով իշխանությունների հետ կապ ունեցող մամուլին՝ նշեց, որ ավելի զգուշավոր է փորձում գրել Ղազախստանում կատարվողի մասին, բայց երևում է, որ նաև իշխանամետ մամուլն է սկսում հակառուսական գիծ տանել, ներկայացնում է, որ ՀԱՊԿ-ը և մանավանդ ռուսները օկուպանտներ են:

«Սկզբից դա սոցիալական պատճառով առաջացած ընդվզում էր, բայց նաև այնտեղ սկսեցին գործել հիմնականում իսլամամետ ուժերը, որոնց նպատակն է փոխել Ղազախստանի զարգացման վեկտորը և այստեղ հիմնել իսլամիստական պետություն: Չպետք է բացառել նաև, չնայած ինֆորմացիա դեռ չկա, դա իրավապահ մարմինները պետք է պարզեն, որ Ղազախստանում գործող ահաբեկիչների մեջ, շատ հավանական է, լինեն նաև նրանք, ովքեր Թուրքիայի կողմից ուղարկվել էին Ադրբեջան և օգտագործվում էին Արցախի դեմ 44-օրյա պատերազմում: Այս հանգամանքով է պայմանավորված պաշտոնական Ադրբեջանի լռությունը, քանի որ նրանք վախենում են, թե կբացահայտվի, որ Ադրբեջանում եղած ահաբեկիչները հիմա հայտնվել են Ղազախստանում:

Անդրադառնալով հայ-ղազախական հարաբերություններին՝ նշեց, որ Հայաստանը Ղազախստանի հետ վատ հարաբերություններ չունի, բայց չի կարծում, թե Ռուսաստանի ազդեցությունն այնտեղ կմեծանա, որովհետև Ղազախստանում ռուսական կապիտալը շատ թույլ է՝ 2-3% է ռուսական, մեծ մասը արևմտյան ներդրումներ են: Այսօր Ղազախստանը Թուրքիայի հետ է համագործակցում, Չինաստանն է այնտեղ:

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին