Արտաքին 4 տարի առաջ - 17:56 10-01-2022

Համավարակի վերջը երևում է. ԱՀԿ

Աշխարհում COVID-19-ի հետ կապված բարդ իրավիճակը կտևի առնվազն ևս երեք ամիս, սակայն համավարակի վերջն արդեն երևում է։ Այս մասին երկուշաբթի՝ հունվարի 10-ին, հայտնել է The Guardian-ը՝ հղում անելով ԱՀԿ-ին։

«Մենք անցնում ենք մարաթոնի միջով, և չի կարելի ասել, թե դրա վերջում ենք. այդ վերջը մեր տեսադաշտում է, բայց առայժմ հեռու է մինչ այն: Իսկ մինչ դրան հասնելը՝ կլինեն ևս մի քանի ալիքներ»,- ասել է COVID-ի հարցերով ԱՀԿ հատուկ բանագնաց Դավիդ Նաբարոն:

Փորձագետը հավելել է, որ չի կարող խոսել այն մասին, թե որքան ծանր կլինեն հաջորդ ալիքները։ «Նախ՝ այս վիրուսը շարունակում է զարգանալ. մենք ունենք «օմիկրոն», բայց մենք կստանանք նաև այլ տարբերակներ: Երկրորդ՝ դա իսկապես ազդում է ամբողջ աշխարհի վրա: Եվ եթե Արևմտյան Եվրոպայի առողջապահական ծառայությունները հազիվ են դիմանում, ապա աշխարհի շատ այլ մասերում դրանք ամբողջովին ծանրաբեռնված են»,- հստակեցրել է Նաբարոն։

Նաբարոն նաև մեկնաբանել է այն ենթադրությունը, COVID-ի լուրջ բռնկումներ կարող են լինել տարեկան երկու կամ երեք անգամ:

«Ես համաձայն եմ, որ, ինչպես ինձ է թվում, այս վիրուսի բռնկումները կշարունակվեն, և COVID-ով ապրելը նշանակում է ի վիճակի լինել նախապատրաստվել դրանց և շատ արագ արձագանքել, երբ դրանք տեղի ունենան»,- եզրափակել է ԱՀԿ ներկայացուցիչը:

Ամենից շատ դիտված

12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
10:43 Մանկական ուռուցքաբան, բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
10:51 Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ»-ը. կա վիրավոր
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
10:34 «Երևան» տոնավաճառի մոտ ավտոմեքենայից դհոլ, դուդուկ, զուռնա և պայուսակ են գողացել