Միտք 4 տարի առաջ - 16:03 10-01-2022

Երբ մրցում են «Սերժի հաճախորդները», «Լևոնի վկաները», «պիցցայակերներն» ու Նիկոլի ֆեյքազանգվածը

Քանի որ հայ քաղաքականացված «միտքը» առավելապես տեղակայված է ֆեյսբուքում, հենց այս հարթակում էլ ընթանում է կուռքերի կատաղի մրցավազք: Քոչարյանականները տարածում եմ Ռոբերտ Քոչարյանի «կոմուֆլյաժով» ու սպիտակ վերնաշապիկով լուսանկարներն ու նրա ինչ-ինչ ձևկերպումները Արցախի մասին, սերժականները՝ Սերժ Սարգսյանին՝ շախմատի հետ ու նրա ինչ-ինչ արտահայտություններ բանակցային գործընթացի վերաբերյալ, լևոնականները՝ Լևոն Տեր-Պետրոսյանի բոլոր՝ այդ թվում երիտասարդ տարիների լուսանկարները Վազգեն Առաջինի, Քլինթոնի, այլ անհատների հետ ու կտորներ նրա մտքերից Հայաստանի անկախության թեմայով:

Ու քանի որ ամենակատաղին նիկոլական ընտրաֆեյքազանգվածն է, կուռքային պաթոլոգիկ դրսևորումները չենք դիտարկի, հատկապես, որ համացանցը «ծփում» է Հիսուսի հետ, կամ լուսապսակով Նիկոլ Փաշինյանի լուսանկարներով: Բոլորը փորձում են իրենց կուռքին ներկայացնել լավագույն կողմերով։ Հակառակ կողմը, բնականաբար, ձեռնպահ չի մնում հակոտնյա կուռքին մրոտելուց: Մասնավորապես, երեկ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրվա առիթով առաջին նախագահին նվիրվածության ու հարգանքի ռևերանսներ եղան տարբեր տրամաչափի գործիչների ու քաղաքացիների կողմից։ Քոչարյանականներն ու սերժականները սկսեցին հիշել «մթի ու ցրտի» տարիները, «լափած մազութը» ու այլ մանրամասներ:

Ու քանի որ ամեն կուռքի հետևորդ, այդ թվում լեևոնականները, ներքուստ համոզված են իրենց լիդերի սրբադասման անհրաժեշտության մեջ, հարձակվեցին քոչարյանականների վրա՝ հիշեցնելով, որ հայերեն չգիտի, պետական գույքը տվել է պարտքի դիմաց, նրա օրոք սպանություններ են տեղի ունեցել և այլն:

Հարձակումներ եղան սերժականների վրա ևս, որ հենց նրանց կուռքի պաշտոնավարման տարիներին «աճեց» Փաշինյանը, որը հետո պիտի «հեղափոխություն» աներ ու հողեր հանձներ: Նախագահ Արմեն Սարգսյանը ֆեյսբուքում իրեն պաշտպանողների պրոֆեսիոնալ բանակ չունի, ընդամենը նորածիլ ֆեյքեր են, որոնց մեծ մասը գրում է առանց ուղղագրական սխալների ու գեղեցիկ գրական հայերենով, թե ինչ իմաստուն է մեր նախագահը և ինչ անում՝ երկրի համար է անում, անգամ արձակուրդը Քաթարում անցկացնելիս կամ պաղպաղակ ուտելիս:

Ընդհանրապես, ֆեյքերի ֆաբրիկա պահելը Հայաստանում թանկ հաճույք չէ, մի $5000-ը լրիվ բավարար է գործը գլուխ բերելու համար: Հետևորդային այդ խենթանոցում, ցավոք, բոլորը փորձում են սրբացնել իրենց կուռքերին՝ մոռանալով, որ իրական սրբության սրբոցը պետք է Հայաստանը լիներ, և որ առաջինը քրիստոնեություն ընդունած ժողովրդին խորթ պետք է լիներ կռապաշտությունը: Սակայն, քանի որ նախկինները փորձում են կրկին «ձիու վրա» հայտնվել, իսկ «ձիու վրա» եղածներն այլևս չեն ուզում զրկվել թարմ «գարուց» ու «առվույտից», ավելի շատ իրենց ախոռաչափ տարածքն է հետաքրքրում, և ոչ թե հայրենիքը, պետական ու ազգային շահը: Իսկ առայժմ «Ղազախստանը Հայաստան է և վերջ», և ընդդիմությունն ու բոլոր կուռքերը իրենց պահվածքով «թագադրել» են Նիկոլին՝ իբրև բաղձալի պրոյեկտ, կամ ինչպես ընդունված է ասել՝ Պուտինի հաճախորդ: Մինչդեռ ոչ վաղ անցյալում բոլորը կամ Սերժի հաճախորդ էին, կամ Լևոնի վկա ու «ալբանացու» պիցցայակեր ընտրազանգված:

Արեգ Արևյան

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան