Արտաքին 4 տարի առաջ - 15:23 10-01-2022

Ղրղզստանի վարչապետը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներսում ջարդերի մասնակիցների տեղափոխման ռիսկի մասին

Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանի ժամանակ հայտարարել է, որ Ալմաթիում և Ղազախստանի այլ քաղաքներում ջարդերի մասնակիցները ապակառուցողական տարրերի դերով կարող են տեղափոխվել ՀԱՊԿ սահմաններում գտնվող այլ երկրներ, հաղորդում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը։

«Տեղեկություններ կան, որ մեծ քանակությամբ զենքեր են հայտնվել քրեական շրջանակների ձեռքում, որոնք կարող են փորձել ստեղծել քաոսի մթնոլորտ»,- հայտարարել է Ջապարովը։

Ջապարովը նաև մեկնաբանել է Ղազախստանի ջարդերին Ղրղզստանի քաղաքացիների մասնակցության մասին լուրերը։

«Վերջին ժամանակներս ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում տեղեկատվություն է տարածվել օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ Ղրղզստանի քաղաքացիների՝ ջարդերին և անկարգություններին մասնակցության վերաբերյալ։ Այս կապակցությամբ թույլ տվեք հայտնել իմ խնդրանքը և հույսը առ այն, որ յուրաքանչյուր հաստատված դեպքի համար կանցկացվի բաց և արդարացի հետաքննություն Ղազախստանի օրենսդրության շրջանակներում և մեր երկկողմ ու բազմակողմ պայմանավորվածություններին խիստ համապատասխանությամբ»,- հայտարարել է Ժապարովը։

Ամենից շատ դիտված

12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
10:51 Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ»-ը. կա վիրավոր
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
13:14 Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան