Ներքին 4 տարի առաջ - 13:33 10-01-2022

Ոչ վաղ անցյալում մենք ինքներս բախվել ենք մեր տարածաշրջանում օտարերկրյա ահաբեկիչների․ Փաշինյան

ՀԱՊԿ պատասխանատվության ոլորտում լարվածության նվազում չի նկատվում, մենք շարունակում ենք բախվել նոր տիպի սպառնալիքների, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ղազախստանում տիրող իրավիճակը հատկապես մտահոգիչ է՝ կապված միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ներգրավվածության մասին տեղեկատվության հետ։ Ոչ վաղ անցյալում մենք ինքներս բախվել ենք մեր տարածաշրջանում օտարերկրյա ահաբեկիչների ի հայտ գալուն»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով, ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առանցքային առաջնահերթություններից է Կազմակերպության ճգնաժամային արձագանքման մեխանիզմների ուժեղացումը։

«Ելնելով դրանից՝ մենք ակնկալում ենք, որ ՀԱՊԿ պետությունները համատեղ ջանքեր կգործադրեն մեխանիզմների հետագա կատարելագործման համար, ինչը կծառայի կազմակերպության համապատասխան կառույցների և մեխանիզմների ամրապնդմանը»,- ասաց ՀՀ վարչապետը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում