Ուղիղ եթեր
Վաղ ծննդաբերելը մահացու չէ, վաղ ամուսնությունը կարող է երջանիկ լինել
copy image url

Վաղ ծննդաբերելը մահացու չէ, վաղ ամուսնությունը կարող է երջանիկ լինել

Ներքին Ավելին 1 տարի առաջ - 16:45 16-02-2024
Հանրությունն ակտիվ քննարկում է օրակարգ նետված վաղ ամուսնություններն արգելելու թեման։ Ամուսնական կյանք մտնելը պատասխանատու քայլ է։ Ոմանք նախընտրում են ամուսնանալ հասուն տարիքում։ Քիչ չեն նաև վաղ ամուսնությամբ ձևավորված երջանիկ ընտանիքները։

Թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցեց վաղ ամուսնացած ընտանիքներից մեկի հետ։ Մեր զրուցակիցներն ամուսնացել են 16 տարեկանում։ Երկուսի ծնողները էլ դեմ են եղել, բայց տղան «փախցրել է» հարսնացուին։

Տղան Ջերմուկ քաղաքից տաքսի է նստել, հասել Կապան, այնտեղից էլ միասին փախել են։ Տանիք են գտել Ջերմուկում։ Աղջկա ծնողները ցանկացել են աղջկան հետ տանել։ Դեմ են եղել վաղ տարիքում ամուսնությանը։ Հորդորել են՝ սպասել մինչև չափահաս դառնալը։ Սակայն սիրահարները մնացել են միասին, հաշվի չառնելով դժվարությունները, ունեցել են 2 երեխա։ Եվ մինչ օրս միասին են՝ արդեն 36 տարի։

Սկզբում երեխա ունենալու դժվարություն են ունեցել։ Պատճառը աղջկա անչափահաս լինելն է եղել, բայց 2 տարի անց ծնվել է իրենց առաջնեկը։

Oragir.News-ը այս թեմայով զրուցեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատան բժշկի հետ, պարզելու վաղ ծննդաբերելու ռիսկերը։

Մեր հարցին՝ ճի՞շտ է, որ վաղ տարիքում ծննդաբերած կանայք առողջական խնդիր են ունենում, բժիշկը պատասխանեց՝ «Ոչ, ոչ մի խնդիր չի լինում։ Եթե արդեն նորմալ ծննդաբերել է, հետագայում էլ չի լինի ոչ մի խնդիր»։

Մեր մյուս հարցին, թե արդյո՞ք վաղ ամուսնության արդյունքում ծնված երեխաների մահացության ցուցանիշն ավելի բարձր է, բժիշկ-մանկաբարձն ասաց՝ «Նման վիճակագրություն չկա։ Դա կապ չունի։ Փոքր են, հնարավոր է՝ հոգեբանական գործոնն այլ լինի, ավելի վտանգավոր լինի։ Բայց ինչ վերաբերվում է այն բանին, որ մահացության դեպքերը շատ լինեն՝ ո՛չ, նման բան չկա»։

Նշենք, որ փետրվարի 15-ին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանի նախաձեռնությամբ խորհրդարանական լսումներ են կազմակերպվել «Ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու նպատակով օրենսդրական բարեփոխումներ՝ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համատեքստում» թեմայով։

«Վաղ ամուսնության արդյունքում ծնված երեխաների մահացության դեպքերի տոկոսը ավելի բարձր է»,- ասել է պատգամավոր Ռուստամ Բաքոյանը խորհրդարանական լսումների ժամանակ։

Օրենքով ՀՀ քաղաքացին կարող է ամուսնանալ 18 տարին լրանալուց հետո, բայց 16 և 17 տարեկանում ևս կարող է, եթե կա ծնողի, որդեգրողի կամ հոգեբարձուի համաձայնությունը։ Նախատեսվում է այս տարի օրենսդրական փոփոխություն իրականացնել, ամուսնության տարիքային շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառության։

Հիշեցնենք, որ վաղ ամուսնությունների արգելման թեման վերջին անգամ քննարկվել է մոտ 10 տարի առաջ։ Այդ ժամանակ իշխանությունները եզդիական համայնքի կազմակերպած բողոքի ցույցերի ճնշման տակ օրենքում վերը նշված բացառությունն արեցին։ Իսկ ներկայում եզդիական համայնքի քվոտայով ընտրված պատգամավորն է հանդես գալիս վաղ ամուսնությունն արգելելու նախաձեռությամբ։

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ
13:35 Երեխեքը գնացել են ձիերի հետևից ու բռնվել, ասում են՝ Լաչին են տարել․ նոր մանրամասներ՝ սահմանին մոլորված անչափահասներից