Ավելին 4 տարի առաջ - 19:59 09-05-2022

Բրուքլին Բեքհեմի կինն իր ամուսնությունը համեմատել է թոշակառուների հարաբերությունների հետ


Ընդամենը մեկ ամիս է անցել, ինչ Բրուքլին Բեքհեմն ու Նիկոլա Պելցն ամուսնացել են, իսկ զույգն արդեն իրեն այնպես է զգում, կարծես հարյուր տարվա ամուսիններ լինեն։
Սիրահարները հարսանիքին պատրաստվում էին մոտ երկու տարի։ 2020 թվականին Բրուքլինն ամուսնության առաջարկություն արեց սիրելիին, որն իրենից չորս տարով մեծ է։ Եվ ահա միայն ապրիլի սկզբին Դեյվիդ և Վիկտորյա Բեքհեմների որդին և միլիարդատեր Նելսոն Պելցի դուստրը վերջապես ամուսնացան։
Աստղային զույգի երկրպագուները հետաքրքրվել են, թե ինչպես է փոխվել նրանց կյանքն ամուսնությունից հետո։ Այս հարցին զույգը պատասխանել է անսպասելի հայտարարությամբ։
Նիկոլա Պելցը Vogue-ին տված հարցազրույցում բացատրել է, որ այժմ ինքն ու Բեքհեմն իրենց ... թոշակառու են զգում։
«Իրականում մենք ապրում ենք տարեց ամուսնական զույգի պես։ Աշխատանքի համար շուտ ենք արթնանում, ուստի արդեն ժամը 20:00-ին պառկում ենք քնելու, դիտում մեր սիրելի շոուն ու քնում», - խոստովանել է 27-ամյա մոդելը։
Զույգը նաև մեկնաբանել է Met Gala-2022-ին իրենց առաջին համատեղ մասնակցությունն արդեն ամուսնու և կնոջ կարգավիճակում։ Նշենք, որ Նիկոլա Պելցը երեկույթին ներկայացել է Valentino-ից վառ վարդագույն զգեստով։
«Սա Կոստյումների ինստիտուտի իմ երկրորդ պարահանդեսն էր: Առաջին անգամը շատ զվարճալի էր, քանի որ ես հարսնացուիս հետ էի։ Երբ ձեր լավագույն ընկերը ձեր կողքին է, դուք ավելի քիչ եք անհանգստանում և նյարդայնանում»,- ասել է 23-ամյա Բրուքլինը։
Միաժամանակ Նիկոլան հավելել է, որ հպարտ է, որ իրեն հրավիրել են տարվա գլամուր երեկույթին և հնարավորություն են տվել քայլել կարմիր գորգի վրայով իր ընտրյալի կողքին։
Հետաքրքիր է, որ հարսանիքից մեկ շաբաթ առաջ զույգը նախամուսնական պայմանագիր է կնքել։ Ամուսնալուծության դեպքում Բրուքլինն ու Նիկոլան պայմանավորվել են չհավակնել միմյանց ունեցվածքին։ ԶԼՄ-ների տվյալներով՝ Վիկտորյա և Դեյվիդ Բեքհեմների կարողությունը կազմում է մոտ 380 մլն ֆունտ ստերլինգ, մինչդեռ Նիկոլայի ծնողների կարողությունը գնահատվում է 1,3 մլրդ ֆունտ։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի