Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 09:22 11-04-2022

Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը չեն մասնակցի Բեքհեմի որդու հարսանիքին

Բրիտանիայի արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, չեն ընդունել մոդելավորող Բրուքլին Բեքհեմի և 27-ամյա դերասանուհի Նիկոլա Փելթցի հարսանիքի հրավերը, գրում է Metro-ն՝ աղբյուրին հղումով։
Բրուքլինը Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմի և երգչուհի Վիկտորիա Բեքհեմի որդին է։
«Դեյվիդն ու Վիկտորիան գրել են Քեյթին և Ուիլյամին՝ նրանց հրավիրելով իրենց որդու հարսանիքին։ Ի պատասխան՝ Ուիլյամը նրանց մաղթել է ինչպես հարկն է զվարճանալ, սակայն նշել է, որ չեն կարողանա մասնակցել արարողությանը»,- ասել է աղբյուրը։
Նա նաև հայտարարել է, որ արքայական զույգն ու Բեքհեմները շատ ամուր հարաբերություններ ունեն. 2011 թվականին նրանք ներկա են եղել Ուիլյամի և Քեյթի հարսանեկան արարողությանը։
Ապրիլին Մայամիում տեղի է ունեցել Բրուքլին Բեքհեմի և Նիկոլա Պելթցի հարսանիքը։ Զույգը սկսել է հանդիպել 2019 թվականի հոկտեմբերից, իսկ 2020 թվականի ամռանը նրանք հայտարարել են նշանադրության մասին։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում