Արտաքին 4 տարի առաջ - 12:29 10-01-2022

Տոկաևը նշել է, թե երբ կավարտվի խաղաղապահների առաքելությունը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը այսօր հայտարարել է, որ հակաահաբեկչական արշավը և Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությունը շուտով կավարտվեն․

«Առաջիկայում կավարտվի լայնածավալ հակաահաբեկչական գործողությունը և դրանով կավարտվի ՀԱՊԿ կոնտինգենտի հաջող և արդյունավետ առաքելությունը»,- ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում ասել է նա։

Հիշեցնենք` ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Ղազախստանում ստեղծված իրավիճակին և այդ երկրի կողմից ՀԱՊԿ-ին ուղղված դիմումին։

«Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում արտաքին միջամտության հետևանքով, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով»,- նշել էր Փաշինյանը:

Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործողությունների ղեկավար էր նշանակվել ՌԴ օդադեսանտային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։ Հայաստանը 100 զինծառայող է ուղարկել Ղազախստան, որոնք հսկում են Ալամթիի կենտրոնական շուկան։ Ղազախստանի ՆԳՆ տվյալներով՝ հունվարի 10-ի առավոտյան երկրում ընդհանուր առմամբ ձերբակալվել է 7939 մարդ։ Բախումների ժամանակ սպանվել է 164 մարդ։ Հիվանդանոցներում 719 մարդ կա, ծանր վիճակում են 83-ը, իսկ ընդհանուր առմամբ բուժօգնության է դիմել 2265 մարդ, այդ թվում Ալմաթիի մարզում՝ 1100։

Ամենից շատ դիտված

12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
10:51 Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ»-ը. կա վիրավոր
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
13:14 Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան