Արտաքին 4 տարի առաջ - 17:45 08-01-2022

Հայտնի է դարձել Ալմաթիում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ երկրորդ երեխայի մահվան մասին

Հայտնի է դարձել, որ Ալմաթիում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ չորսամյա աղջիկ է մահացել։ Ավելի վաղ հաղորդվել էր 11-ամյա երեխայի մահվան մասին։ Այսպիսով, սա վերջին օրերին մահացած երկրորդ երեխան է։

ORDA ղազախական պարբերականի Telegram ալիքի փոխանցմամբ՝ աղջկա մահվան մասին պատմել է քաղաքային դիահերձարանի հերթում կանգնած մի տղամարդ։ Այդոս Մելդիխանը հայտնել է, որ իր դուստրը՝ Կորքեմայը, մահացել է հունվարի 6-ի երեկոյան։

Աղջկա հարազատները հինգշաբթի երեկոյան մեքենայով տարել են նրան ու եղբոր երկու երեխաներին՝ մթերքներ գնելու։ Երբ նրանք մեքենայով անցել են քաղաքի կենտրոնով, այնտեղ կրակոցներ են եղել, և գնդակները դիպել են մեքենային։ Արդյունքում Կորքեմայը մահացու վիրավորվել է գլխից, մյուս երկու երեխաները վիրավորվել են։

Ավելի վաղ Ղազախստանի երեխաների պաշտպանը հայտնել էր, որ հունվարի 5-ին Ալմաթիում 11-ամյա տղա է մահացել։

Ամենից շատ դիտված

12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան
13:14 Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
15:35 Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են