Ներքին 4 տարի առաջ - 18:08 07-01-2022

Նիկոլ Փաշինյանը գործում է Հայաստանի շահերին, հայ ժողովրդի կամքին ու պատկերացումներին հակառակ և ընդամենը սպասարկում է Կրեմլի շահը․ ԱԺԲ

Ազգային-ժողովրդավարական բևեռը հայտարարություն է տարածել Ղազախստանում տեղի ունեցող խռովությունների վերաբերյալ.

«Ազգային-ժողովրդավարական բևեռը խստորեն դատապարտում է այսպես կոչված ՀԱՊԿ խաղաղապահ գործողության և, ըստ այդմ` խաղաղապահ ուժերի, անվան տակ ՀԱՊԿ անդամ-պետությունների զավթիչ զորքերի ուղարկումը Ղազախստան։ Ղազախստան ՀԱՊԿ զորքերի ուղարկումը և դրանց գործողությունները ոտնահարում են միջազգային իրավունքը, այդ թվում` ՀԱՊԿ միջազգային պայմանագրերը, ինչպես նաև ՀՀ ազգային օրենսդրությունը։ Առավել քան դատապարտելի է ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանման մասնակցությունը դիտարկվող զավթիչ և պատժիչ գործողությանը, քանի որ այն ոչ միայն վնասում է Հայաստանի ու հայ ժողովրդի միջազգային վարկին, այլև իրական սպառնալիք է ստեղծում ազգամիջյան ատելություն բորբոքելու և դրա հողի վրա հայ զինծառայողների ու Ղազախստանում բնակվող բազմահազար հայ բնակչության ֆիզիկական անվտանգության համար։ Ազգային-ժողովրդավարական բևեռը հայտարարում է, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը գործում է Հայաստանի շահերին, հայ ժողովրդի կամքին ու պատկերացումներին հակառակ և ընդամենը սպասարկում է Կրեմլի շահը»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
15:56 Կառավարությունն առաջարկում է Սևանա լճում սիգի որսի չափաքանակը հասցնել 1270 տոննայի