Ներքին 4 տարի առաջ - 17:05 05-01-2022

«Պատիվ ունեմ»-ը հանդիպել է մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչների

«Պատիվ ունեմ» խմբակցության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հունվարի 5-ին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները հանդիպել են «Պահեստազորի սպաների» շարժման, «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի, «Ձայն Հայրենեաց» մտավորականների և մշակույթի գործիչների շարժման, «Հայ ազգային ճակատ» ՀԿ-ի, «Ղարաբաղի պատերազմի վետերանների միություն» ՀԿ-ի, «Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան ՀԿ-ի, «Հայ ազգային գվարդիայի» և «Վերադարձ» հիմնադրամի ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են Հայաստանի Հանրապետության առջև ծառացած թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերները, դրանց արդյունավետ հաղթահարման ուղիները, ինչպես նաև այդ գործընթացում հանրության մտահոգ շրջանակներին ներգրավելու հնարավոր ձևաչափերը։

Կարևորելով երկրի անվտանգային խաթարված համակարգը՝ հանդիպման ընթացքում մտահոգություններ են հնչել գործող իշխանության անգործության և երկրի պաշտպանական համակարգի բարձիթողի վիճակի վերաբերյալ։

Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին՝ կողմերը կարևորել են հասարակության առողջացման, հետպատերազմյան հիասթափության վերացման, քաղաքական ճգնաժամի հաղթահարման անհրաժեշտությունը, ինչպես նաև դատապարտել իշխանության կողմից ընդդիմադիր գործիչներին լռեցնելու նպատակով իրականացվող բռնաճնշումները, քրեական հետապնդումներն ու հակաիրավական գործընթացները։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
23:22 Ձյան շերտում արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ
09:04 Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավոր. վարորդներից մեկը եղել է խմած