copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 15:53 05-01-2022

«Մենք համոզված ենք, որ մեր ղազախ ընկերները կարող են ինքնուրույն լուծել իրենց ներքին խնդիրները․ Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ՌԻԱ Նվոստիի հետ զրույցում խոսել է Ռուսաստանից Ղազախստանին օգնություն ցուցաբերելու հնարավորության մասին։

«Մենք համոզված ենք, որ մեր ղազախ ընկերները կարող են ինքնուրույն լուծել իրենց ներքին խնդիրները։ Կարևոր է, որ դրսից ոչ ոք չխանգարի»,- ասել է նա։

Պեսկովը նաև հայտնել է, որ Ղազախստանը մինչ այս պահը ՌԴ-ից օգնություն չի խնդրել։

Հիշեցնենք, որ նոր տարվա առաջին օրերին Ղազախստանի Մանգիստաուի մարզի (նավթարդյունահանող տարածաշրջան երկրի արևմուտքում) Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել հանրահավաքների՝ բողոքելով հեղուկացված նավթային գազի գների կրկնակի աճի դեմ:

Երկրի Էներգետիկայի նախարարությունը պարզաբանել է, որ հունվարի 1-ից գազի գինը ձևավորվում է էլեկտրոնային բորսային աճուրդում՝ առաջարկի և պահանջարկի հիման վրա:

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանձնարարել է իրավիճակը քննարկելու համար կառավարական հանձնաժողով ձևավորել։հունվարի 4-ին նախագահ Տոկաևն իր տեսաուղերձում կոչ էր արել իր հայրենակիցներին «խոհեմություն դրսևորել և չտրվել ներսից և դրսից իրականացվող սադրանքներին»։

Նա ընդգծել էր, որ քաղաքացիական ու ռազմական գերատեսչությունների վրա հարձակվելու կոչերն անօրինական են ու կարող են իրավական հետևանքների հանգեցնել։

Այսօր հայտնի դարձավ, որ Ալմաթիում ցուցարարներն արդեն գրավել են քաղաքային վարչակազմի շենքը։ Հարձակման փորձ է կատարվել նաև Ակտոբեում։

Կառավարությունը հրաժարական է ներկայացրել, իսկ երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ –Տոկաևը վարչապետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վստահել է Ալիխան Սմաիլովին։

Հունվարի 5-ից 19-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում արտակարգ դրություն է մտցվել:

adv_banner

Ամենից շատ դիտված

13:42 Գրո՞հ, թե՞ փոթորիկ «Զվարթնոցում». ինչո՞ւ էին երեկ ինքնաթիռները մնացել օդում
20:03 Միրգը վրան ծառերը սղոցով կտրեցին․ Գառնիի ծառերի սպանդի հետքերով
08:30 Սամվել Շահրամանյանին կձերբակալե՞ն. Հրապարակ
22:11 Սյունիքում բախվել են իրանական համարանիշներով բեռնատարն ու Volkswagen-ը․ վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի, կա 4 վիրավոր․ shamshyan.com
19:32 Երազանքներն իրականանալու հատկություն ունեն. Աննա Հակոբյանը կուրություն ունեցող Արթուրի և նրա ընկերոջ հետ ծով է մեկնում
14:15 Փաշինյանի հետևից. Գոհ եմ Փաշինյանից, ձրի ապրում ենք, կոմունալի փող չենք մուծում. սահմանամերձ Ճակատենի բնակիչ
19:10 Փաշինյանի այցից հետո որոշվել է Սիսիանի ՔՊ-ական համայնքապետին հեռացնել պաշտոնից
14:42 ՔՊ-ի թեկնածուի ղեկավար դառնալուց 20 օր անց Փարաքարի նախկին համայնքապետը կալանավորվեց
23:31 Երևանում բախվել են թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Toyota-ն, վերջինի վարորդը լքել էր դեպքի վայրը. կա վիրավոր. shamshyan.com
23:20 ՔՊ-ն Գյումրիում փակում է իր գրասենյակները

Ձեզ գուցե հետաքրքրի