Ներքին 4 տարի առաջ - 10:48 05-01-2022

Արթուր Դավթյանը Մոսկվա կմեկնի

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հունվարի 11-13-ը Մոսկվայում կմասնակցի Ռուսաստանի Դաշնության դատախազության կազմավորման 300-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: ՀՀ վարչապետի համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։ Նշվում է, որ Դավթյանի հետ միասին ՌԴ կմեկնեն գլխավոր դատախազության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանն ու գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանը: Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Վլադիվոստոկ քաղաքում սեպտեմբերի 2-ից 4-ը անցկացվող Արևելյան տնտեսական 6-րդ համաժողովին։