Ղազախստանի Տարազ քաղաքում ամանորյա տոնածառը հրդեհվել է Ամանորի գիշերը։ Քաղաքի բնակիչներն ուրախությամբ լուսանկարվել են հրդեհի ֆոնին, որի դեմ պայքարում էին փրկարարները։ Դեպքի մասին հայտնել են Ժամբիլի շրջանի արտակարգ իրավիճակների վարչությունից։
Անհայտ պատճառով արհեստական տոնածառը սկսել է այրվել հունվարի 1-ին՝ ժամը 00:06-ին։ Կրակը արագ պատել է տոնական ծառը։
Տեղական ժամանակով ժամը 00:20-ին հրդեհը մարվել է։ Զոհեր և վիրավորներ չկան։
Տոնածառի մարման ժամանակ քաղաքաբնակները սելֆիներ են արել, լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակել սոցիալական ցանցերում։