Արտաքին 4 տարի առաջ - 17:26 03-11-2021

Պեսկովը պատասխանել է Պուտինին ուղղված Բայդենի կշտամբանքին՝ «այրվող տունդրայի» վերաբերյալ  

Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտարարել է, որ Կրեմլը համաձայն չէ Ջո Բայդենի գնահատականների հետ, որը քննադատել էր ՌԴ նախագահին Գլազգոյում կլիմայական գագաթնաժողովին բացակայելու համար։

«Նրա տունդրան վառվում է: Նրա տունդրան բառացիորեն վառվում է: Նա շատ լուրջ խնդիրներ ունի կլիմայի հետ կապված, բայց լռում է ինչ-որ բան անելու ցանկության վերաբերյալ»,- ասել է Բայդենը մամուլի ասուլիսի ժամանակ։

«Հարցի նման ձևակերպման հետ մենք համաձայն չենք»,- հայտարարել է Պեսկովը՝ հիշեցնելով, որ անտառներն այրվում են ոչ միայն Ռուսաստանում, այլև Թուրքիայում և Կալիֆոռնիայում։

Նա նշել է, որ Ռուսաստանի գործողությունները՝ ուղղված կլիմայի տաքացման հետևանքների դեմ պայքարին, «չի կարող համընկնել որևէ իրադարձության հետ», դրանք կրում են հետևողական բնույթ։ Կրեմլի խոսնակի խոսքով՝ ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ անտառային հրդեհների դեմ պայքարի, էներգաբալանսի դիվերսիֆիկացման ուղղությամբ, որոնք արդեն տվել են իրենց արդյունքները։ Բացի դրանից, մեծ նշանակություն ունի մեր անտառների և օվկիանոսների կլանման կարողությունը։

«Ռուսաստանը զբաղեցնում է շատ պատասխանատու դիրքորոշում։ Մենք կոնկրետ աշխատանքային պլաններ ենք կազմել։ Ավելի շուտ, այս ամենը չի զեկուցվել Բայդենին»,- ասել է Պեսկովը։ Նա նաև հիշեցրել է, որ ռուսական պատվիրակությունը՝ փոխվարչապետ Օվերչուկի գլխավորությամբ, ներկա է եղել Գլազգոյում և ակտիվորեն աշխատել գագաթնաժողովում։

«Համոզված եմ, որ երբ կայանա երկու նախագահների հերթական շփումը, Պուտինը հնարավորություն կունենա Բայդենին պատմելու այն մասին, թե մենք ինչ ենք անում կլիմայի հարցով»,- ամփոփել է մամուլի քարտուղարը։

Ամենից շատ դիտված

15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը