Արտաքին 4 տարի առաջ - 17:02 01-01-2022

Հայտնի են մթերքները, որոնք կօգնեն խուսափել հիպերտոնիայից

Վարունգը կօգնի խուսափել հիպերտոնիայից և նույն մակարդակի վրա պահել արյան ճնշումը։ Այս մասին հայտնում է Semana պարբերականը։

Ըստ մասնագետների՝ այս բանջարեղենն օգնում է պահպանել օրգանիզմում ջրի հավասարակշռությունը, ինչպես նաև պարունակում է կալիում, մագնեզիում և բջջանյութ։ Այս նյութերը դրական են ազդում ոչ միայն արյան ճնշման, այլև սրտանոթային համակարգի վրա։

Գիտնականները խորհուրդ են տալիս վարունգ ավելացնել տարբեր ուտեստների, օրինակ՝ սմուզիների մեջ։ Վարունգի, գազարի, լոլիկի, մի բուռ մաղադանոսի և ջրի խառնուրդը կօգնի արյան ճնշումը պահել կայուն մակարդակի վրա: