Ներքին 4 տարի առաջ - 13:30 30-12-2021

Փաստաբաններին հաջողվել է մտնել Վարդենիսի համայնքապետարանում մեկուսացված ավագանու մոտ

Մենք փաստաբաններով ներսում ենք։ Հավանաբար արձանագրությունը բերելու են, որ սենյակում կազմվի, որին հետևելու ենք։ Ոստիկանապետի, մարզային վարչության պետի հետ խոսել ենք, պարզաբանել ենք, որ այս մարդիկ որևէ նպատակ չունեն հետաքննության մարմնի պահանջով ներկայանալու։ Բերման ենթարկելու ժամը մոտենում է ավարտին՝ արձանագրությունը կկազմվի, մենք մեր դիտարկումները գործընթացի մասին կներառենք հայտարարության տեքստում, որից հետո ավագանու նիստը պետք է շարունակվի։ Ավագանու նիստից հետո ծանուցում ներկայացնելուց հետո, նրանք կներկայանան՝ մենք էլ որպես փատաբաններ։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Ահարոն Խաչատրյան» դաշինքի փաստաբաններից մեկը։

Նշենք, որ փաստաբաններին հաջողվել է մուտք գործել Վարդենիսի համայնքապետարանի սենյակներից մեկում մեկուսացված ավագանու անդամ, ընդդիմադիր Ահարոն Խաչատրյանի մոտ, որին ժամեր է՝ ոստիկանները փակի տակ էին պահում։ Վարդենիսում շարունակում է իրավիճակը լարված մնալ։

«Ես այսօրվա Հայաստանում ոչինչի վրա վստահ չեմ, մանավանդ վստահ չեմ իրավական կառուցակարգերի ճիշտ մեկնաբանման և կիրառման մեջ։

Այն, ինչ մենք տեսանք առավոտից, իրավական ոչ մի կառուցակարգի մեջ չի տեղավորվում։ Ոստիկանությունը ամեն գնով անում է այն, ինչ տեսնում եք։ Ժամը ֆիքսել ենք, սպասում ենք ավարտենք, արձանագրությունը կկազմեն, մենք մեր նկատառումները կանենք, եթե չեն հասցնի՝ ոչ ոք իրավունք չունի խոչընդոտել նիստին գնալը, եթե ֆիզիկական ուժ գործադրելով պարզապես չմեկուսացնեն անդամներին»։

Հիշեցնենք՝ Վարդենիսի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը տապալվել է։ Ոստիկանները բերման են ենթարկել ՔՊ-ական Արամ Մելքոնյանին, որը, ըստ փաստաբանների, նիստից առաջ տեղի ունեցած միջադեպի հեղինակն է եղել։

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում
11:10 Լաս Վեգասում հայ կինը ամուսնու հեռախոսը նայելուց հետո ապտակել է նրան. կնոջը ձերբակալել են և կարող են արտաքսել
10:33 Նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած վիճաբանություն, ծեծկռտուքից․ հայտնի է մասնակիցների, մահացածի և վիրավորների ինքնությունը
18:00 Երբ գիտական վաստակը առոչինչ է «յուրային լինելու» առջև. 2 տարվա լռությունը խախտած բակունցագետը՝ Գորիսի համալսարանում իր նկատմամբ հաշվեհարդարի մասին