Ներքին 4 տարի առաջ - 11:08 29-12-2021

Եղանակը մոտակա օրերին

Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 29-31-ը, ինչպես նաև հունվարի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` հանրապետության լեռնային և նախալեռնային շրջաններում ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի:

Քամին կլինի արևմտյան` 2-5 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Այս գիշեր ամենացածր ջերմաստիճանը կգրանցվի Շիրակի մարզում` -20, ամենաբարձրը` Տավուշում` +3 աստիճան։

Երևան քաղաքում դեկտեմբերի 29-31-ը, հունվարի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կլինի +2...+4, երեկոյան` -2...-4 աստիճան։

Ամենից շատ դիտված