Ավելին 4 տարի առաջ - 19:32 29-12-2021

Արմեն Ջիգարխանյանի թատրոնը միավորվել է Երգիծանքի թատրոնի հետ

Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած՝ Մոսկվայի դրամատիկական թատրոնը վերակազմավորվել է՝ միանալով Մոսկվայի երգիծանքի ակադեմիական թատրոնին։ Երկու մշակութային հաստատությունները մեկ ամբողջություն են դարձել։

Այս մասին հաղորդել են Մոսկվայի մշակույթի վարչության մամուլի ծառայությունից։ Գեղարվեստական ​​ղեկավարը կլինի Սերգեյ Գազարովը։ 2020 թվականի հոկտեմբերից Գազարովը ղեկավարում է Երգիծանքի թատրոնը, իսկ նույն թվականի դեկտեմբերից՝ Ջիգարխանյանի թատրոնը։

Նա խոստացել է պահպանել թատրոնների յուրօրինակությունը։ Գեղարվեստական ​​ղեկավարի խոսքով՝ թատրոնների միավորումը նոր հնարավորություններ կբացի ստեղծագործելու, նոր գաղափարների և հենց թիմերի համար։ Գազարովը խոստացել է պահպանել նաև Արմեն Ջիգարխանյանի անունը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից