Արտաքին 4 տարի առաջ - 16:39 28-12-2021

Գերմանիան 4 ծայրահեղական իսլամիստի արտաքսել է Թուրքիա

Գերմանիայի կառավարությունը պատասխանել է աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության պատգամավոր Մարտին Հեսի` Գերմանիայում արմատական իսլամիստների մասին հարցմանը և տեղեկացրել, որ այս տարվա հունվարից մինչև դեկտեմբերի կեսերը տարբեր երկրներ են արտաքսվել 18 ծայրահեղական իսլամիստներ, որոնցից 4-ը՝ Թուրքիա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը: Գերմանիայի կառավարությունը նաև նշել է, որ Գերմանիայից արտաքսվել են ահաբեկիչների հինգ աջակիցներ։

DW Turkish-ի («Deutsche Welle»-ի թուրքական ծառայություն) հաղորդման համաձայն՝ Գերմանիայի կառավարությունը հայտնել է, որ «վտանգավոր» մարդկանցից հինգը ուղարկվել են Ռուսաստան, չորսը՝ Թուրքիա, երկուսը՝ Բոսնիա և Հերցեգովինա։ Եվս 7 մարդ արտաքսվել է Ալժիր, Քուվեյթ, Պակիստան, Սոմալի, Տաջիկստան, Իրաք և Իրան։

Մինչ համավարակը Գերմանիան արտաքսել էր 32 մարդու, ովքեր 2019 թվականին դասակարգվել էին որպես «վտանգավոր» անձ։

Ամենից շատ դիտված

16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել

Ձեզ գուցե հետաքրքրի