Արտաքին 4 տարի առաջ - 21:35 27-12-2021

Պուտինը բնակարան է նվիրել այն տղային, որ իրենից կիթառ էր խնդրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգնել է լուծել Մոսկվայի մարզից մի տղայի ընտանիքի բնակարանային հարցը, որը «Ցանկությունների տոնածառ» արշավի շրջանակներում նրանից կիթառ էր խնդրել։

14-ամյա Մարկ Կոբլենևը Ամանորի առիթով կիթառ էր խնդրել։ Պուտինը զանգահարել է նրա մորը՝ Նադեժդային և պարզել, որ ընտանիքը սեփական տուն չունի։ Նրանք բնակվում էին ծանոթ ընտանիքի հետ: Նախագահը խոստացել է խնդրել Մոսկվայի մարզի նահանգապետին օգնել կնոջն ու որդուն բնակարանով։

Երկրի ղեկավարն այսօր կրկին զրուցել է Նադեժդայի և Մարկի հետ։ Նրանք նախագահի հետ զրուցել են նոր բնակարանից, որը մարզն իրենց է հատկացրել։ Դպրոցականը խոստացել է, որ երբ ավելի լավ սովորի կիթառ նվագել, Պուտինի համար կկատարի Վլադիմիր Վիսոցկու «Բարձրություն» երգը։ Նախագահը շնորհակալություն է հայտնել դեռահասին և մաղթել, որ նա մեծ բարձունքների հասնի ոչ միայն երաժշտության ասպարեզում, այլև կյանքում։

Օգնություն է ցուցաբերվել նաև այն ընտանիքին, որտեղ ապրում էին մայրն ու որդին։ Նրանց առաջարկվել է տուն հատկացնել․ ծնողները վեց երեխա են մեծացնում։

«Ցանկությունների տոնածառ» համառուսաստանյան ակցիան այս տարի անցկացվել է նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 11-ը։ Դրա շրջանակներում հաշմանդամություն ունեցող և աղքատ ընտանիքների երեխաներին օգնում են իրականացնել իրենց ցանկությունները։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան