Ներքին 4 տարի առաջ - 16:30 27-12-2021

Բակալավրի կրթական ծրագրով հատկացվող անվճար տեղերի թիվը կավելանա 100-ով

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2022/2023 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:

ԿԳՄՍՆ փոխնախարար Կարեն Թռչունյանը ասաց, որ նախատեսվում է 100-ական տեղերով ավելացնել 2022/2023 և 2023/2024 ուսումնական տարիների բակալավրի կրթական ծրագրով հատկացվող անվճար տեղերի թիվը: Ավելացած տեղերը կհատկացվեն բնագիտատեխնիկական ոլորտի մասնագիտություններին:

«Կկանոնակարգվի բուհերում նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշների սահմանումը և միևնույն մուտքային պահանջների համապատասխանությունը, նկատի ունենալով նաև ՀՀ Կառավարության որոշմամբ տվյալ մասնագիտության համար շրջանավարտին շնորհվող համապատասխան որակավորումը: Ինչպես նաև դիմորդը, կարևորելով մասնագիտության ընտրությունը և ուսումնասիրելով իր հնարավորությունները, լինելով ավելի մոտիվացված և նպատակասլաց, բուհ կընդունվի տվյալ մասնագիտությամբ ընդունելության առնվազն 2 քննություններ հանձնելով և անհրաժեշտ բազային գիտելիքներով, որը կնպաստի բուհերում կրթության որակի բարձրացմանը»,- ասաց փոխնախարարը:

ՀՀ Կառավարության որոշման համաձայն կազմակերպվել և իրականացվել է ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթը, որի արդյունքում, ըստ ոլորտների որոշվել են 2021 թվականի մրցանակակիրները: Մրցանակային ֆոնդը կազմում է 12 միլիոն դրամ, որը կբաշխվի 34 մրցանակակիրների միջև:

Փոխնախարարի խոսքով՝ ՀՀ հետբուհական կրթության ոլորտում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունից ելնելով՝ հաստատվել է «ՀՀ բարձրագույն կրթության երրորդ աստիճանի ՝ասպիրանտուրա, բարեփոխումների հայեցակարգը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» հրամանը, որի նպատակն է կանոնակարգել հետբուհական կրթության համադրելիությունը Բոլոնիայի պահանջներին և Զալցբուրգյան սկզբունքներին, ինչպես նաև ապահովել ասպիրանտական կրթական ծրագրերի համապատասխանեցումը համաեվրոպական չափանիշներին։ Հայեցակարգի ընդունումը հնարավորություն կընձեռի վերանայել ընդունելության պահանջները, գիտական ղեկավարի ընտրության չափանիշները, ասպիրանտի տարեկան ատեստավորման, ատենախոսությունների պաշտպանության վերանայման, մասնագիտական խորհուրդների ձևավորման նոր մոտեցումները:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը