Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 12:05 27-12-2021

Բանակից վերադարձածներին կօգնեն աշխատանք գտնել

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ծրագրում է մշակել մի նախագիծ, որի շրջանակում բանակից վերադարձած տղաները վերապատրաստում կարող են անցնել, ներառվել կրթական տարբեր ծրագրերում, որպեսզի կարողանան հեշտությամբ գտնել իրենց տեղն աշխատաշուկայում։ Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնեց գերատեսչության ղեկավար Նարեկ Մկրտչյանը։

«ՀՀ–ում 49 միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ կան, որոնք պետք է այս տղաների կարիքները գնահատեն։ Դրանից հետո կարող ենք հասկանալ, թե որ խմբին ինչ ծրագրի շահառու կարող ենք դարձնել։ Մենք բազմաթիվ հուշագրեր ունենք մասնավոր ընկերությունների հետ, որոնք նույնպես պատրաստ են ծրագրեր մշակել։ Սակայն այստեղ ամենակարևորը կարիքների գնահատումն է»,–ասաց նախարարը։

Մկրտչյանի խոսքով` պատերազմից հետո է այս գաղափարը ծագել, քանի որ մի շարք ծրագրեր են սկսել կյանքի կոչել հաշմանդամություն ձեռք բերած տղաներին աշխատանքի տեղավորելու համար։ Մասնավորապես, վերջին ամիսներին մասնավորի հետ համագործակցությամբ պատերազմի շուրջ 300, իսկ ԲՏԱ նախարարության ծրագրով էլ` 160 մասնակիցներ, ինչպես նաև վիրավոր զինծառայողներ են մասնակցել կրթական և աշխատանքի անցնելու ծրագրերին։ Բացի այդ, կան նաև փոքր ընկերություններ, որոնք նույնպես աշխատանքի են ընդունել պատերազմի մասնակից տղաների, և ընդհանուր առմամբ պատերազմի 500 մասնակից և հաշմանդամություն ունեցող զինծառայող են կրթական ծրագրերի մասնակցել կամ աշխատանքի ընդունվել։

Ամենից շատ դիտված

12:21 Չնայած ցավին՝ նրանք չեն հանձնվում. Գոռ Հակոբյանի հրապարակումը հիվանդասենյակից
08:25 1 զոհ, 11 վիրավոր. Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը
09:00 Բառարանային «հեղաշրջում»․ ինչպես է ԿԿՀ֊ն սրբագրում վարչապետի ատելության խոսքը
08:35 Ինչո՞ւ Հայաստանը չի արգելում ռուսական որոշ ապրանքատեսակների մուտքը մեր երկիր․ Թաթուլ Հակոբյան
14:46 Ջրասուզակները ու փրկարարները 8-րդ օրը Փամբակ գետում հայտնաբերեցին որոնվող 13-ամյա աղջնակի մարմինը
10:43 8-րդ օրն է՝ Փամբակ գետում որոնում են 13-ամյա աղջկան
13:00 Ինչու խաբեցին, «գցեցին» ռուսամետ 3 ուժերին
10:29 3 քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է, 5-ի վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն մանրամասներ է հայտնում վթարից տուժածների մասին
15:22 Խորեն Լևոնյանի կինը հրապարակել է ամուսնու և փոքրիկի ջերմ լուսանկարը
23:53 Իսրայելը կմնա հարավային Լիբանանում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է. Նեթանյահու