Արտաքին 4 տարի առաջ - 19:55 26-12-2021

Ռուսաստանը կարող է հարձակվել Ուկրաինայի վրա Ազովի ծովից․ WP

Ուկրաինայի արտգործնախարարը հայտարարել է, որ Ռուսաստանն է թելադրում Ազովի ծովում անվտանգության իրավիճակը։ Ամերիկյան հետախուզությունը չի բացառում, որ Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա կարող է սկսվել Ազովի ծովից։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։

Նշվում է, որ չնայած միջազգային հանրության ողջ ուշադրությանը, որը սևեռված է Ուկրաինայի ցամաքային սահմաններում ռուսական զորքերի կուտակմանը, եթե ներխուժումը սկսվի ծովից, ապա ուկրաինական ուժերը մեծ մասամբ անզոր կլինեն և չեն կարողանա օրինականորեն միջոցներ ձեռնարկել այնքան ժամանակ, քանի դեռ առաջին ռուս զինվորը ոտք չի դնի ցամաքի վրա։

Այսօր հիմքեր կան ենթադրելու, որ Ազովի ծովի ափը Ռուսաստանի համար զգալի ռազմավարական և տնտեսական արժեք ունի։ Ազովի ափի գրավումը Ռուսաստանին թույլ կտա ցամաքային կապ հաստատել Ղրիմի հետ, ինչպես նաև թույլ կտա վերահսկողության տակ առնել Մարիուպոլ և Բերդյանսկ նավահանգստային քաղաքները, գրում է թերթը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով