Ներքին 4 տարի առաջ - 13:59 25-12-2021

Անի համայնքում շահագործման է հանձնվել նորակառույց սպանդանոց

Շիրակի մարզի Անի համայնքում շահագործման է հանձնվել նորակառույց սպանդանոց, որը համապատասխանում է Սննդի անվտանգության տեսչական մարմին կողմից պահանջվող չափորոշիչներին:

Սպանդանոցը զբաղեցնում է 1.2 հա տարածք, շինության մակերեսը 650 քառակուսի մետր է և ունի բոլոր անհրաժեշտ սառնարանային սարքավորումները մսի պահպանության համար:

Ըստ հերթափոխում իրականացվող մորթի քանակության կամ սպանդային միավորի՝ համարվում է միջինը 30-300 սպանդային միավոր հզորության( 30 խոշոր և 300 մանր եղջերավոր):

Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արաքսյա Կիրակոսյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության հետ համագործակցության արդյունքում «Ֆրանս» ՍՊԸ-ն իրականացրել է 150 մլն դրամի ներդրում, սարքավորումները ձեռք են բերվել Իտալիայից՝ Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագրով:

Մարզում ընթացքի մեջ են ևս 3 սպանդանոցի կառուցման աշխատանքները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող