Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 21:37 24-12-2021

Փաշինյանն անդրադարձել է ԵԱՏՄ-ում Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ տալու մասին շրջանառվող հարցին

ԵԱՏՄ-ում Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ տալու մասին շրջանառվող հարցը պետք է դիտարկել մի քանի ուղղություններով հնարավոր զարգացումների համատեքստում։ Այդ մասին դեկտեմբերի 24-ին հրավիրված առցանց ասուլիսում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Երևանը դիտարկում է Բաքվին ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցը և դրա համար ինչ քայլեր է ակնկալում Ադրբեջանի իշխանությունից։

«Եթե մենք տեսնում ենք հարաբերությունների ընդհանուր կարգավորում, ապա դա թեմա է, որը մենք լրջորեն կդիտարկենք։ Բոլոր դեպքերում, մենք կդիտարկենք այդ հարցը, եթե այդպիսի պաշտոնական գործընթաց լինի, բայց մեր դիրքորոշումը կախված կլինի այն պրոցեսից, այն խոսակցության շարունակության ուղղությունից, որի մասին ասում եմ։ Ես չեմ կարող հիմա դիրքորոշում արտահայտել, նախ որ հարցը պաշտոնապես սեղանին չէ։ Նույնիսկ եթե այն սեղանին է, ապա դրա նկատմամբ մեր վերաբերմունքը կախված կլինի մեր այն խոսակցությունից։ Եթե դա մի քայլ է, որը նպաստելու է մեր օրակարգին, այն է՝ Հայաստանի ու տարածաշրջանի համար խաղաղ դարաշրջան բացելուն, բնականաբար, Արցախի հարցի կարգավորման հեռանկարին, կոմպրոմիսների հնարավորությանը և այլն։ Կարծում եմ, որ դա այս հարցերի ընդհանուր համատեքստում պետք է լինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան