Ներքին 4 տարի առաջ - 16:34 24-12-2021

Մահացել է դերասան Վլադիմիր Թաթոսովը

95 տարեկան հասակում մահացել Է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1991) Վլադիմիր Թաթոսովը՝ օնկոլոգիական հիվանդության սրման պատճառով՝ կորոնավիրուսով վարակման ֆոնին: Դեկտեմբերի 24-ին այդ մասին հաղորդվում Է «Խոսում Է Մոսկվան» ռադիոկայանի կայքում՝ վկայակոչելով Պետդումայի մշակույթի կոմիտեի առաջին փոխնախագահ Ելենա Դրապեկոյին:

«Վլադիմիր Միխայլովիչը հիանալի մարդ Էր, սքանչելի արտիստ: (…) Մահվանից մի քանի օր առաջ նա զանգահարեց ինձ, որ իրեն հիվանդանոց են պառկեցրել: Մենք նրան տեղափոխեցինք մի այլ հիվանդանոց, որտեղ պրոֆիլային Էր նրա հիվանդությունը, բայց նրան վարակեցին քովիդով: Նա մահացավ այդ երկու արտասովոր հիվանդությունների համատեղումից: Ինձ համար դա շատ մեծ կորուստ Է»,- ասել Է Դրապեկոն:

Վլադիմիր Թաթոսովը հայտնի Է այնպիսի ֆիլմերում խաղացած դերերով, ինչպիսիք են «Շեռլոք Հոլմսի եւ դոկտոր Վաթսոնի արկածները, Քսաներորդ դարն սկսվում Է», «Հիշողություններ Շեռլոք Հոլմսի մասին», «Հուլիսի վեցը», «Վստահություն» եւ այլ ֆիլմերում, հնչունավորել Է դոկտոր Սնաութին Անդրեյ Տարկովսկու «Սոլյարիս» ֆիլմում: Աշխատել Է Սանկտ Պետերբուրգի Ակիմովի անվան կոմեդիայի թատրոնում (1940 – 1960-ական եւ 1990 – 2010-ական թվականներ), Լենինգրադի Լենինյան կոմերիտմիության անվան թատրոնում (այժմ «Բալթիական տուն» թատրոնում, 1940 – 1960-ական թվականներ), Մ. Գորկու անվան Դրամատիկական մեծ թատրոնում (այժմ Տովստոնոգովի անվան, 1963 – 1971) եւ այլ թատրոններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից