«Դեպի մեծ երազանքներ» երաժշտական շոու․ մեկ ներկայացում, բազում երազանքներ

Ներքին 3 տարի առաջ - 23:24 23-12-2021

Նախատոնական աժիոտաժից մի պահ կտրվելու ու Ձեր փոքրիկի առօրյան ավելի հետաքրքիր ու ուսուցողական դարձնելու լավագույն միջոցն առաջարկում է «Հայը կա» հասարակական կազմակերպությունը։ «Բի հեփի» նախաձեռնության շրջանակներում այն ներկայանում է BigiDream հարթակով։ Հարթակը հնարավորություն է տալիս երեխաներին պատմելու իրենց երազանքների մասին, չվախենալու դրանցից ու ձգտելու հասնել դրանց։

Հենց այս ուղերձն ունի «Դեպի մեծ երազանքներ» երաժշտական, պարային, թատերական շոուն, որը փոքրիկ հանդիսատեսին ներկայանում է արդեն ծանոթ հեքիաթային հերոսների ու նրանց աշխարհում հայտնված այլմոլորակայինի արկածներով։

Ներկայացումը լինելու է Մարզահամերգային համալիրում դեկտեմբերի 24-ին ժամը 19:00-ին, դեկտեմբերի 25-ին և 26-ին ժամը 16:00-ին։

Տոմսերը կարող եք ձեռք բերել առցանց՝ https://tickets.bigidream.com , https://ticketon.am հարթակներից կամ զանգահարելով 060 744444 հեռախոսահամարին։ Տոմսերը հասանելի կլինեն նաև Մարզահամերգային համալիրում՝ «Big Christmas Market»-ի շրջանակներում։

Տոմսերի վաճառքից գոյացած հասույթի 10%-ն ուղղվելու է երեխաների երազանքների իրականացմանը։

Ամենից շատ դիտված

14:25 Քասախ գետում խեղդված փոքրիկն արցախցի 4-ամյա Նոյն է
17:35 Քասախ գետում խեղդված արցախցի փոքրիկը տան միակ երեխան էր. մանրամասներ՝ ողբերգական դեպքից    
11:32 Սուրեն Պապիկյանի ծառայողական ավտոմեքենան մխրճվել է կայանված մեքենաների մեջ
17:05 Ես այս կյանքը քեզ կտամ. սկանդալային գրառումից հետո Անդրեի նախկին կինը լուսանկար է հրապարակել
21:39 Բժիշկներն ասել էին՝ մեռնելու վրա է, ես 3 ժամում խելքի բերեցի. տիկին Շուշանիկը հրաշքներ է գործում
15:15 Ռոզա Դավթյանի հարսանիքի հայտնի հյուրերը
11:52 Պապիկյանը գտնվել է տանը․ մանրամասներ՝ նրա ծառայողական ավտոմեքենայի վթարից
09:03 Հայտնի է՝ մահվանից առաջ հաշվին ունեցած վերջին 220.000 դոլարը ում է փոխանցել Հռոմի պապը. Euro News
16:10 Ադամանդներ, ոսկի և շռայլություն. ինչպես է Սամվել Կարապետյանի դուստրը Դուբայում նշել իր 35-ամյակը
17:45 Այրումի բնակիչները վախով ու հերթապահելով են լուսացնում գիշերները. Դեբեդը կրկին վարարել է